Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել

Մենք գիտենք, որ...

Մաստակի «ծննդյան օրը» համարվում է 1848 թվականը, երբ ԱՄՆ–ում «եփեցին» առաջին ծամոնը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ մաստակը բավական հին պատմություն ունի: Ճիշտն ասած, դժվար է որոշել, թե կոնկրետ երբ է հնագույն մարդու մտքով անցել ծամել ծառի խեժը, բայց հաստատապես դա եղել է դեռևս քարե դարում: Ներկայումս ծամոնի ամենահին գտածոն գտնվել է 2007 թվականին Ֆինլանդիայում. դա կեչու խեժի քարացած կտոր է, որի վրա արտահայտիչ երևում են մարդկային ատամների արտատպվածքներ: Այս «ծամոնը» մոտավորապես 5000 տարեկան է: Հետագայում ատամների հիվանդությունները կանխարգելելու նպատակով կպչուն նյութեր ծամելու սովորությունը առաջացել է տարբեր ժողովուրդների մոտ աշխարհի տարբեր ծայրերում: Հին հույները, օրինակ, ծամում էին մեղրամոմ, Հնդկաստանում և Հարավ–արևմտյան Ասիայում ծամում էին բետել՝ բետելի տերևների, արմավենու սերմերի և կրաքարի խառնուրդ, մայա ցեղի հնդկացիները կտրվածքներ էին անում պտղատու ծառերի կեղևներում և ծամում այդ խեժը, հյուսիսում ապրող հնդկացիները գերադասում էին եղևնու կամ կեչու խեժը, նույնը օգտագործում էին նաև Սիբիրի ժողովուրդները: Հարավային Ամերիկայի հնդկացիները «չիկլե » էին օգտագործում՝ այն ստանալով կաուչուկի ծառից: Ի դեպ համարվում է, որ Ամերիկան գաղութացնող եվրոպացիները մաստակ ծամելու սովորույթը վերցրել են հնդկացիներից, և արդյունքում մի քանի դար անց ԱՄՆ–ը դարձավ մաստակի նոր հայրենիք: 19–րդ դարի սկզբում փշատերև ծառերի խեժը արդեն իսկ վաճառվում էր խանութներում՝ ԱՄՆ–ի արևմտյան ափերին: 

1848 թվականի սեպտեմբերի 23–ին Մեն նահանգի բնակիչներ Կերտիս եղբայրները ծառի խեժին ավելացնելով մի քիչ պարաֆին, համային հավելանյութ (արոմատիզատոր) և շաքար՝ ստացան մի զանգված, որը նման էր ժամանակակից մաստակին: Եղբայրներն այդ զանգվածը փոքր չափաբաժիններով փաթեթավորելով թղթի մեջ՝ սկսեցին վաճառել: Սակայն այս մաստակի որակը լավը չէր, երբեմն դրա մեջ փշատերև ծառի ասեղներ էին լինում մնացած, իսկ տաք եղանակին այն արագ հալվում էր, և արդյունքում այդ գործը այդպես էլ բիզնես չդարձավ:

20 տարի անց՝ 1869 թվականին, ատամնաբույժ Ուիլ յամ Ստենլին ստացավ մաստակի պատրաստման արտոնագիր: Նա հայտարարում էր, որ մաստակ ծամելը լավ մարզման ձև է ծնոտների և լնդերի համար: Ճակատագրի բերումով նա այդպես էլ չսկսեց ծամոնի արտադրություն, բայց պարզվեց, որ լավ գործարար է նրա հայրենակից Թոմաս Ադամսը: Վերջինս միտք էլ չուներ մաստակ ստանալու: Նա ավելի շուտ մտել էր մի բիզնես–արկածախնդրության մեջ: Գնելով Մեքսիկայից փախած մի գեներալից կաուչուկի խոշոր խմբաքանակ՝ նա նպատակ ուներ դա ռետինի վերածել և վաճառել: Պատահականորեն կաուչուկը «եփելիս» նա ոչ թե ռետին, այլ «ծամոն» ստացավ և սկսեց վաճառել այն: 

1882 թվականին մաստակով հետաքրքրվեց մի այլ գործարար՝ Ուիլ յամ Ռիգլի–կրտսերը: Նա ապրում էր օճառ և սննդի սոդա վաճառելով: Նա հասկացավ, որ ապրանքը կարելի է ավելի հաջող վաճառել, եթե գնորդին ինչ–որ փոքրիկ նվեր ես տալիս անվճար: Այդպիսի նվեր կարող էր լինել հենց մաստակը: Ռիգլին արտոնագիր ստացավ և սկսեց ծամոն արտադրել: Այդպես ստեղծվեց Wrigley հանրահայտ ընկերությունը, որը 1893 թվականին գնորդներին ներկայացրեց իր նոր բրենդը՝ Juicy Fruit–ը և Spearmint–ը: 1928 թվականին քիմիկ Ուոլտեր Դիմերին հաջողվեց ստանալ այնպիսի մաստակ, որով հնարավոր է փուչիկներ փչել: Ի դեպ, մաստակային ամենամեծ փուչիկի տրամագիծը եղել է 58.5 սանտիմետր, ռեկորդակիրը ամերիկուհի Սյուզեն Մոնտգոմերին է: Հաշվարկված է, որ 2017 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է 21 միլիարդ դոլար արժեքով մաստակ, մարդիկ տարեկան ծամում են ավելի քան 100 հազար տոննա ծամոն:

Պարզվում է՝ մաստակի ամենամեծ գովազդը կատարել է, ինչքան էլ դա զարմանալի է, Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մաստակը մտնում էր ամերիկյան զինվորների օրապահիկի մեջ: Արդյունքում այդ զինվորները ոտքի տակ տալով Եվրոպան, Ասիան և Աֆրիկան՝ ստացան այն, որ արդեն մաստակ ծամում էին ամենուրեք: ԽՍՀՄ–ում մաստակն այնպիսի կոմերցիոն ապրանք էր, ինչպես, ասենք, ջինսը. այն կարելի էր գտնել միայն սպեկուլ յանտների մոտ: Ի դեպ, 1970– ականներին՝ մոսկովյան օլիմպիադայից առաջ ԽՍՀՄ–ում սկսեցին ծամոն արտադրել, և, իհարկե, առաջին արտադրությունը սկսվեց Հայաստանում: Մեծահասակները կհիշեն հայկական արտադրության անանուխի , ելակի կամ նարնջի համերով լավաշ ծամոնները, որոնք, ի դեպ, ամենևին էլ վատը չէին, եթե չասեք, որ շատ էլ լավն էին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել Սննդային հավելումներ. կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան. Անսխալականության սինդրոմը. Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի ունեցվածքը.
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan