«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը բացակա էր, «իսկ Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իմ գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, սակայն ինձ համար առավել քան տարօրինակ է ՀՀԿ խմբակցության՝ քվեարկությանը հաջորդած կոնկրետ շոուին բնորոշ վարքագիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանն, ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 

«Եթե խորհրդարանական ամբիոնից նրանք միմյանց հերթ չտալով բարձրաձայնում էին, որ օրենքով պետք է երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը, ապա ինչո՞ւ էր նրանց խմբակցության կեսը բացակա իրենց բնորոշմամբ այդ խիստ կարևոր քվեարկությունից: Բացի դրանից՝ մենք շատ հիմնավոր ներկայացրեցինք, որ այդ նախագծով կոնկրետ անձի կարգավիճակի վերաբերյալ հարց էր լուծվում, այլ ոչ թե ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքների: Կարծում եմ բոլորն էլ տեսան, որ հենց այսօր այդ նախագծին նախորդող օրինագծին, որը վերաբերվում էր առաքելական եկեղեցուն, «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: Հենց այս պահին էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներով մենք աշխատում ենք կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիությունը երաշխավորող նախագծի վրա և առաջիկա օրերին նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ արտահերթ նիստ անցկացնելու և նախագիծը քննարկման դնելու համար: 

Կրկնում եմ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Հայ առաքելական եկեղեցու դավանանքին ու հավատքին մեր հավատարմությունը, պարզապես այստեղ խոսքը կոնկրետ անձերի ինստիտուտին էր վերաբերվում, իսկ մենք նախաձեռնել ենք համակարգային անձեռնմխելիության երաշխիքներ ապահովող նախագծի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը`ՀՀԿ-ի իր գործընկերներին խորհուրդ տալով «նման էժանագին նախընտրական շոուներ կազմակերպելու հարցում գոնե չօգտագործել Հայ առաքելական եկեղեցին ու մեր քրիստոնեական հավատքը»: Նա կարծում է, որ դա առնվազն պարկեշտ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

loading...
«Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել Սննդային հավելումներ. կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան.
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan