Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները

Իրականում իշխանական բոլոր լծակները չեն, որ գտնվում են նոր իշխանությունների ձեռքում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է նկատել, որ, այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պայքարը մեծ հաշվով ճիշտ ուղղությամբ է առաջ գնում:

Նման կարծիքի է կոռուպցիայի դեմ պայքարի «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը: 

«Ես հիմա տեսնում եմ, որ կա քաղաքական կամք, որն առաջ չկար: Երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է, որը կերևա այն ժամանակ, երբ հասարակությունը պայքարի արդյունքներն իր վրա զգա: Այն պետք է ազդի մեր կյանքի որակի վրա և պետք է այլ էֆեկտներ նույնպես լինեն»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կոռուպցիայի կանխարգելումը հակակոռուպցիոն պայքարի մի մասն է: Այդ թվում կարևոր է հանրության ներգրավվածությունը, կոռուպցիոն երևույթների դեմ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և այլ հարցերում: Պետք է հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը, քանի որ ցանկացած հայտարարություն առաջին հերթին պետք է ապացուցվի:

«Չնայած հեղափոխական մթնոլորտը դեռ պահպանվում է, բայց կարևոր է, որ նախկիններից բացի ներկա կոռուպցիոներները նույնպես պատժվեն: Ու թեև դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90–ականների սկզբին հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի կողմից ձևավորված կառավարության կատարած սխալները: Հուսամ, որ այս անգամ դա չի կրկնվի, բայց պետք է զգույշ լինել և պատժելիությունը տարածել ոչ միայն նախկին, այլ ներկա իշխանավորների վրա: Բացի այդ, միամտություն կլինի կարծելը, թե գողացված գումարները գտնվում են մեր բանկերում, քանի որ աշխարհը վաղուց հայտնագործել է օֆշոր կոչվող տարածքները, որոնց միջոցով էլ լվացվում են գումարները»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքով, եթե փորձ է արվում օրենքի գերակայություն հաստատել, ապա հարկավոր է շատ պրոֆեսիոնալ աշխատել: Հակառակ դեպքում այն կարող է այլ ուղղությամբ զարգանալ՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Ի դեպ, օֆշորները հիմնականում գտնվում են այն երկրներում, որոնք ամենաշատն են պայքարում կոռուպցիոն երևույթի դեմ: 

«Օֆշորներն, ի սկզբանե, հանցավոր եղանակով ձեռք բերված փողերը լվանալու նպատակով չեն ձևավորվել, բայց հետագայում կոռումպացված պաշտոնյաներն իրենց գումարներն օրինականացնելու համար սկսեցին տարբեր եղանակներ օգտագործել, այդ թվում՝ օֆշորները: Այսինքն, կարևոր է նաև այդտեղ եղած գումարները հետ բերել, բայց շատ ավելի կարևոր է հասարակության կենսամակարդակի բարձրացման խնդիրը լուծել: Եվ եթե երկիրը չի գնում լրջագույն տնտեսական, սոցիալական, վարչական, քաղաքական բարեփոխումների ճանապարհով, կոռուպցիան ոչ միայն չի հաղթահարվի, այլև կշարունակի նույն համակարգային բնույթը կրել և բավականին թանկ կնստի բոլորիս վրա»,– ասաց Վ. Հոկտանյանը: 

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ իրականում ինքը չէր էլ ակնկալում, որ անցած ամիսները բավարար կարող էին լինել կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելու համար: Նա համոզված է, որ այլևս հապաղել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որ ժամանակի ընթացքում պայքարը տեսանելի դառնա:

Անդրադառնալով կաշառք տալու մասին աղմկահարույց հայտարարություններին կամ ճնշումների միջոցով պաշտոնյաների հրաժարականին հասնելու երևույթին՝ Հոկտանյանը նշեց, որ դա բացասական երևույթ է:

«Դա արտացոլում է քաղաքական հետապնդման տխուր պատկերը: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն ավելի պրոֆեսիոնալ կլինի, եթե առանց հրաժարական պահանջելու ուղղակիորեն բացահայտվեն այն չարաշահումները, որոնք իրականացվել են տվյալ պաշտոնյայի կողմից: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ քաղաքական հետապնդումներ իրականացնելուն, ապա դա արդարացում ունենալ չի կարող: Հարցը տակտիկական բնույթ ունի: Մյուս կողմից, չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվել: Դա ամենամեծ սխալը կլինի: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա 6 ամիսը բավարար չէր հարցերն ամբողջությամբ լուծելու համար, ուստի, եթե իսկապես կոռուպցիան հաղթահարելու ցանկություն կա, ապա հարկավոր է պատրաստվել բավականին երկարատև և համառ աշխատանքի»,– ասաց Վ. Հոկտանյանը:

loading...
«Ժամանակ»-ի հերթական քաղաքական մառազմը Քաղաքական ամբիցիաները` ապատեղեկատվություն տարածելու շարժառիթ Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել «Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan