Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել, որպեսզի մարզիկները լավագույնս կազմակերպեն իրենց մարզումները

Արման Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ մեր մարզիկները աշխարհի հեղինակավոր առաջնություններից փառքի դափնեպսակները վաստակած վերադառնում են հայրենիք, նրանց անձի հանդեպ մեծանում է հասարակության հետաքրքրությունը, թե որտեղից են նրանք սկսել իրենց մարզական կաիրերան և ինչպես են կերտել իրենց հաղթանակները՝ անցնելով տարատեսակ դժվարությունների միջով։ Հանուն արդարության՝ պետք է նշել, որ հայ մարզիկների համար վերջին տարիներին այդ դժվարությունների ստեղծվել են լավագույն պայմանները, որպեսզի մեր մարզիկները մարզվեն միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող մարզասրահներում։ Այդպիսի պայմաններ է ապահովում գերժամանակակաից ու ինչպես ասվում է՝ աշխարհում որպես այդպիսին աննախադեպ համարվող Օլիմպավանը, որտեղ մարզիկները կարող են անցկացնել իրենց ամենօրյա պարապմունքները, մազվել ու պատրաստվել մրցումներին։ Վերջին փառահեղ արդյունքները Օլիմպավանում մարզվող մեր տղաներից մեկը՝ Սիմոն Մարտիրոսյանը Աշխարհի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր այն էլ ՝ ռեկորդ սահմանելով։ 
Սիմոնի մասին հանրությանը տեղեկացնելու համար մի ռեպորտաժ էր պատրաստվել «Ազատություն ռադիոկայանի» կողմից, որում իրականում պատմվում էր Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում եղած մարզադպրոցի մասին։ Վերջինս ներկայացվեց որպես չեմպիոնի ներկայիս մարզվելու վայրը։ 
Տեսանյութից, անշուշտ, երևում է, որ Ջրառատ համայնքի մարզադահլիճն իսկապես անմխիթար վիճակում էր գտնվում, և երեխաների մարզումների համար անգամ տարրական պայմաններն ապահովված չէին։ Սակայն անճշտություն կա այս տեսանյութում, քանի որ Սիմոն Մարտիրոսյանն այս մարզադպրոցում միայն իր առաջին քայլերն է արել կամ գուցե սկզբնական շրջանում է մարզվել, բայց արդեն վաղուց է, ինչ նա այնտեղ չի մարզվում։ Հետևապես սենտիմենտալ երևալու համար պետք չէ նշել, որ այսպիսի պայմաններով մարզադպրոցից չեմպիոն է դուրս եկել։ Սիմոն Մարտիրոսյանը վաղուց է, ինչ մարզվում է «Օլիմպավան» մարզական համալիրում։ Այս անճշտության փաստից էլ օգտվելով՝ մի քանի լրատուներ փորձեցին արագորեն օգտագործել հանգամանքը և պղտոր ջրում ձուկ որսացող պատեհապաշտների նման քաղաքական ենթատեքստ տվեցին սրան ու անհիմն մեղադրանքրեր ուղղեցին Գագիկ Ծառուկյանի կողմը։ Եվ որպեսզի փոքրացվի Ծառուկյանի գործի արժեը՝ վերոնշյալ լրատվականները մատնացույց են անում Ջրառատի դպրոցը՝ իբրև թե չեմպիոնը այստեղ է մարզվում։ Հակադարձելով այս այս արհեստական սադրանքներն՝ փաստենք, որ, ինչպես նշեցինք, Սիմոն Մարտիրոսյանը այս մարզադպրոցում չի մարզում արդեն շատ վաղուց և ի վերջո, վստահաբար, Ծառուկյանը անգամ տեղյակ չէր այս դպրոցի ու դրա վատթարագույն պայմանների մասին, այլապես առանց վարանելու այս դպրոցը ամենից կարճ ժամկետներում կվերանորոգվեր, ինչպես որ քանի օր առաջ Դսեղ համայնքի մարզադպրոցը վերանորոգվեց, երբ նույն խնդրով Ծառուկյանին դիմեց Դսեղի մարզադպրոցի տնօրենը։ Եվ եթե մեր մարզիկների համար լավագույն պայմաններ ապահովելու համար Ծառւկյանը 80 մլն դոլարի ներդրումներ բերեց Հայաստան ու այսօր մեր մարզիկները մարզվում են գերժամանակակից մարզական համալիրում։

loading...
Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել Սննդային հավելումներ. կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան. Անսխալականության սինդրոմը.
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan