Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու առաջադեմ բիզնես գաղափարների գեներացման սկզբունքից

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր դեպքերում ներդրումները դրական կերպով են անդրադառնալու ՀՀ տնտեսության զարգացման, հասարակության կենսամակարդակի բարձրացման վրա, սակայն այս ամենի հետ մեկտեղ, այդ բնագավառում կա ևս մեկ շատ կարևոր բաղադրիչ, երբ ներդրումները ուղղված են երկրում առկա անվտանգային խնդիրների կարգավորմանը: Դրանց դասին է պատկանում այլընտրանքային էներգետիկային առնչվող արտադրություն հիմնելը, մասնավորապես արևային էներգիայի փոխակերպումը էլեկտրաէներգիայի, ինչը հնարավորություն կտա ապագայում ունենալ միջուկային էներգիայից զերծ Հայաստան: 
Խորապես համոզված ենք, որ նմանատիպ՝ մեր համար անծանոթ ոլորտներում ներրդումներ իրականացնելու մեջ, մեծ է օտարերկրյա գործընկերների փորձն ու գիտելիքները: Այս առումով, այդ փորձի ու բիզնես գաղափարների գեներացման տեսանկյունից, առանձնակի ուշադրություն է գրավում Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, ով վերջին տարիներին նոր քաղաքակնություն է որդեգրել և փորձում է Հայստանում զարկ տալ հենց այդ ճյուղերին, նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաներին: Դրան հասնելու համար Ծառուկյանը շատ ճիշտ մարտավարություն է մշակել: Տնտեսական ֆորումներ կազմակերպելով, շփվելով աշխարհի տարբեր ծայրերից գործարարների հետ, լսելով նրանց թեզերը, ներդրումներ է կատարում այն ոլորտներում, որոնք թիրախային են դարձել համաշխարյին տնտեսության մակարդակով: Եվ հիմա էլ բնավ պատահական չէ, որ Ծառուկյանի ջանքերով, վերջին օրերին շահագործման հանձնվեցին գործարաններ, որոնցում արտադրվող «պրոդուկտը» մեծ պահանջարկ ունի աշխարհում, ինչից էլ բխում է մեծ արտահանման ծավալներ ունենալու հանգամանքը: Խոսքը «Մուլտի Solar» և «Մուլտի Գրուպ Textile» գործարանների բացմանն է վերաբերվում:
Օրակարգային ամենակարևոր հարցը, թե ի՞նչ է հարկավոր երկրում առաջընթաց ունենալու համար, ուրվագծվում է հետևյալ ասպեկտներով դիտարկված՝ ներդրումներ, սեփական արտադրանք, աշխատատեղեր, արտահանում և այլն: Այս առումով Ծառուկյանը կարողացել է հասնել նրան, որ առաջընթացի հիմնական շարժիչ ուժ հանդիսացող ոլորտներին առնչվող խնդիրները գնալով նվազեն: Հիշենք պատգամավորներից մեկի վերջերս արված հայտարարությունը. Ծառուկյանը վերջին տարիներին ավելի քան 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրում է կատարել, որոնք միտված են եղել սեփական արտադրանք ունենալու գաղափարին: Ներդրում որպես այդպիսին, հենց դրանք է պետք պատկերացնել, այսինքն երբ աշխատատեղերին զուգահեռ նաև արտադրանք է տրվում, որն էլ հետագայում արտահանվում է տարբեր երկրներ: Օրինակ ժամանացային վայր կառուցելու համար ներդրումը ուղղակի կերպով ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա, իսկ այ երբ գործարաններ են կառուցվում, դա բոլորովին այլ է, երբ բացի ներքին շուկայում մրցակցային պայմանների ստեղծումից, նաև դրսի գումարներ են երկիր գալիս: Եվ հենց այդ պետականամետ մտածելակերպի շնորհիվ է, որ այսօր Ծառուկյանը նման հեղինակություն է վայելում և բնավ պատահական չէ, որ հենց նրա անձը հաշվի առնելով են այսօր Հայաստանում թափ առել ներդրումների նման տեմպերը:
Այն ծրագրերը, որն ունի Ծառուկյանը, արդյունաբերական քաղաքի հետ կապված, երկաթի /սիլիցիումի/ արտադրության գործարանի հետ կապված, որն իմիջայլոց 1 միլիարդ դոլարի ներդրում է պահանջում, Արմօյլ նավթավերամշակման գործարանի հետ կապված և այլ նմանատիպ նախաձեռնությունների վերաբերյալ, դրանք ուղիղ կերպով երկիրը տանում են դեպի զարգացում և բարգավաճում: 
Եվ հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ Ծառուկյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը անխուսափելի է, քանի որ այն իրականացնելու գործին ձեռնամուխ է եղել հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:

loading...
Քաղաքական ամբիցիաները` ապատեղեկատվություն տարածելու շարժառիթ Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել «Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ)
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan