«Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարանների շահագործումը ՀՀ տնտեսության պրոգրեսիվ զարգացման երաշխիք

Արման Հարոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդյունաբերական քաղաքը, որը կառուցվում է Առինջում, Հայաստանի համար նոր դռներ է բացում դեպի Եվրոպա, Ռուսաստան ու ԱՄՆ։
Հոկտեմբերի 6-ին՝ արդյունաբերական քաղաքի 13 գործարաններից ևս 2-ի բացումն էր։ «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարանների շահագործման հանձնելը ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը՝ Հայաստանի տնտեսության համար։ 
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ երբեք այս կարգի ուշադրության կենտրոնում չէր եղել թեթև արդյունաբերությանը, ու հետևաբար ներքին սպառման համար անհրաժեշտ արտադրանքը ներկրվում էր մեծ մասամբ Թուրքիայից, ու Ռուսաստանից։ Նպատակ ունենալով փոքրացնել ներկրման ծավալները ու զարկ տալ ներքին արտադրանքին, Ծառուկյանը ձեռնամուխ եղավ «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարանների բացմանը, այդ հարցում նրան աջակցում է սիրիական «Սաբախ» գրուպը: Ծառուկյանի և սիրիահայ գործարարի ներդրումների շնորհիվ բացված գործարանը աշխատանքով է ապահովում հարյուրավոր քաղաքացիների։ 
Երկրորդ բացված գործարանը «Մուլտի Սոլար»-ն է։ «Մուլտի Սոլար»-ը զբաղվելու է արևային համակարգերի արտադրությամբ, տեղադրմամբ։ Գործարանի բացման գլխավոր նպատակը Հայաստանում ալտերնատիվ էներգիայի աղբյուրի ստեղծումն ու հոսանքի գնի աստիճանաբար իջեցումն է։ «Մուլտի Սոլար» գործարանի բացումը կստեղծի մրցունակ պայմաններ հոսանքի գնի համար։ Այս պահին ՀԷԿ-երի արտադրած հոսանքի 1 ԿՎ-ի համար քաղաքացին վճարում է 45 դրամ, իսկ արևային համակարգի տեղադրումից հետո այն դառնալու է 25-30 դրամ։ Նույնիսկ դժվար է թվարկել այս գործարանի բացման դրական ազդեցությունները, սակայն կարելի է առանձնացնել դրանցից մի քանիսը։ Նախ հոսանքի գնի իջեցումը կբերի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման։ Երկրորդ դրական կողմը՝ Հայաստանում արևային էներգիայի ստացման համար արտադրված համակարգերը արտահանվելու են ԱՄՆ, Ռուսաստան, համագործակցության համար «Մուլտի Սոլար»-ին դիմել են նաև Սիրիայի և Եգիպտոսի գործարարները։ Եվս մեկ դրական կողմ՝ 10 միլիոն դոլարի ներդրման արդյունքում բացված գործարանը ստեղծում է 200 աշխատատեղ։
Այսպիսով, մեր երկրի արտադրանքը արտահանվում է, Հայաստանը մրցունակ է դառնում արտաքին շուկայում, իսկ ներքին՝ աշխատանքի շուկայում, առաջ է գալիս նոր մասնագետների պահանջարկ։ 
Ծառուկյանի խոստացած տնտեսական հեղափոխությունը՝ «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ» Տեքստիլ գործարանների բացմամբ շարունակում է հաղթարշավը ։

loading...
Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել «Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan