Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ընդգրկում է տնտեսության կարևորագույն ճյուղերը

Էնջի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի ամիս շարունակ հետովելով բոլոր լրատվական կայքերի հրապարակած նորություններին՝ հասկացա մեկ բան. այն, որ Գագիկ Ծառուկյանը շատ լուրջ ներդրումներ է կատարում ՀՀ-ի տնտեսության, թեթև և արդեն հայտնի դարձավ, որ նաև ծանր արդյունաբերության զարգացման համար: Այս անգամ արդեն հայկական շուկա է մտել արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Մուլտի սոլար» ընկերությունը: Գագիկ Ծառուկյանից պահանջվեց ընդհամենը 7 ամիս, որպեսզի զրոից ստեղծի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան, որը ինչ խոսք տարածաշրջանում միակն է իր մեծությամբ և հզորությամբ: «Մուլտի սոլար» ընկերության բացումը Գագիկ Ծառուկյանի և ամերիկահայ գործարար Զարեհ Բալասանյանի համատեղ նախագիծն է: Գործարանի բացման և շահագործման համար պահաջվել է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլլար, որը կունենա նախնական 100 աշխատատեղ, ապա դրա թիվը կհասնի 200-ի: Արտադրանքը կիրացվի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, սակայն արդեն առաջարկներ կան նաև Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից:
Արևային համակարգերով ստացված էներգյան ավելի մատչելի է ՀՀ բնակիչների համար: Եվ բնակիչները ստացած էներգիայի համար կվճարեն ոչ թե 45 ՀՀ դրամ, այլ 25-30 ՀՀ դրամ: 
Լուրջ և առաջնային քայլ էր երկրի համար, որն ունի նաև բնապահպանական բաղադրիչ: Այս տեխնոլոգիան, զգալի չափով կնվազեցնի նաև ծառահատումները: 
Սա տնտեսական լուրջ ներդրումներից մեկն է, սակայն կա նաև ներդրում թեթև արդյունաբերության ոլորտում: Շահագործման հանձնվեց «Մուլտի գրուպ տեքստիլ» սրբիչի արտադրամասը, որը հագեցած է նոր և հզոր սարքավորումներով: Արտադրամասը զբաղվում է սրբիչների արտադրանքով, որոնց հիմքը մաքուր բամբակյա մանվածքն է: ընկերությունը արտադրանքը կներկայացնի բացառապես լավագույն հումքով և այն կունենա շուրջ 7 հազար նոր աշխատատեղ:Գործարանը բացվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբախ գրուպ» ընկերության համագործակցության շնորհիվ և ներդրվել է 500 մլն ԱՄՆ դոլլար: Այս գործարանների բացումը առաջնահերթ կարևորում եմ նրանով, որը Հայաստանը կունենա տեղական արտադրանք և այդ արտադրանքը կարտահանի այլ երկրներ: Արտասահմանյան շուկայում իր ուրույն տեղը կգնտի հայկական արտադրանքը:Բացի այդ նոր հիմքեր կստեղծի ավելի ազդեցիկ գործընկերներ ձեռք բերելու համար:
Այս ամենը թերևս մեր երկրի համար շատ մեծ ներդրում է, որը անհնար է չգնահատել: Նման գործարանների բացումը և նման կայացած գործարարների հետ աշխատելը, բավականին դժվար և պատասխանատու քայլ է, որին գնացել է Գագիկ Ծառուկյանը՝ երկրի բարգավաճման և զարգացման համար: Իսկ համագործակցությունը ստացվում է միայն արտասահմանյան գործընկերների վստահության շնորհիվ: Սա մեծ խթան է՝ ունենալ հզոր տնտեսություն և զարգացած արդյունաբերություն: 
Գագիկ Ծառուկյանը պարբերաբար լուրջ ներդրումներ է կատարում մեր երկրում, որը նպաստելու է ազգի բարեկեցիկ ու ապահով ապագայի կառուցման գործին:

loading...
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել «Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan