Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զարգացման բանալի

Հայաստանյան քաղաքական երկնակամարում շատ հազվադեպ են հանդիպում հասարակական, քաղաքական գործիչներ, որոնց սկզբունքայնությունը շատ դժվար է կասկածի տակ դնել։ Առավել դժվար են հանդիպում այնպիսիք, որոնց հայտարարությունները շատ կարճ ժամանակում առարկայական տեսք են ստանում։ Սակայն այդպիսի գործիչներ բարեբախտաբար կան։

Բոլորվին վերջերս, ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանը հայտարարեց հոկտեմբերի վերջին իր հրավերով անցկացվելիք տնտեսական ֆորումի մասին։ Այսօր արդեն իսկ կարող ենք արձնագրել, որ սա լոկ հայտարարություն չէր, այլ հստակ ծրագրված ու կազմակերպված գործընթացի մասին իրազեկում։ Բանն այն է, որ հոկտեմբերի 26-ին Հայաստանում մեկնարկեց «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող համաժողովի անցկացումը։ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող տնտեսական այս ֆորումին մանակցում են շուրջ 20 երկրներից եկած պատվիրակություններ՝ կազմված բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից։ Համաժողովի բացման խոսքում Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ներկայումս այլևս Հայաստանում տնտեսական հեղափոխություն անելու ժամանակն է։

Եվ իսկապես, ցանկացած հեղափոխություն միս ու արյուն և հեռանկար կարող է ունենալ գլխավորապես տնտեսական բարեփոխումների, եթե կուզեք`  հեղափոխական բարեփոխումների արդյունքում։ Փաստացի ստացվում է այնպես, որ Տնտեսական բարեփոխումների հեղափոխությանը ձեռք է զարնում արդեն Գագիկ Ծառուկյանը։ Ըստ էության, Ծառուկյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա հանդես է գալիս որպես խոշոր պետական գործիչ և հեղափոխության կրող։  Այս փաստն առավել շեշտվում է սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որն ինքնին ենթադրում է քաղաքական մրցակցություն։ Սակայն Ծառուկյանը, միայն նման նախաձեռնությամբ ցույց է տալիս, որ որպես պետական գործիչ նա վեր է կանգնած քաղաքական զարգացումներից ու ներքաղաքական տարբեր անցուդարձերից։ Սա առաջնային ցուցիչ է, քանի որ երբ խոսքը գնում է համապետական շահի մասին, ապա Ծառուկյանն այլևս հանդես է գալիս ոչ թե խորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար, ոչ թե որպես կուսակցության առաջնորդ կամ էլ որպես գործարար անհատ, այլ որպես պետական շահը գիտակցող, երկրի հետագա տնտեսական զարգացման ուղին պատկերացնող գործիչ, ով պատրաստ է առանց որևէ նախապայմանի իր բոլոր հնարավորությունները ծառայեցնել համընդհանուրի շահին։

Վերջապես եթե անգամ մի կողմ թողնենք այս փաստը, ապա պետք է արձնագրենք, որ այսօր թավշյա հեղափոխության դեմ ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը տնտեսական արագացված զարգացումն է և այս գործում առաջնային գրավականն այն է, ինչ անում է Ծառուկյանը։ Այս տեսանկյունից վերոնշյալ տնտեսական համաժողովը կարող է բանալի դառնալ Հայաստանի տնտեսության վերակազմակերպման ու զարգացման ուղու համար։

Արմեն Սահակյան

loading...
Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել Սննդային հավելումներ. կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան. Անսխալականության սինդրոմը.
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan