Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողության սահմանը

Հոկտեմբերի 26-ին մեկնարկեց «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող տնտեսական համաժողովը, որին մասնակցում էին տասնյակ երկրներից եկած պատվիրակություններ՝ այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցում էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս համաժողովն, ըստ էության, անակնկալ չէր, քանի որ դեռ ամսվա սկզբին Գագիկ Ծառուկյանը, որի հրավերով էլ Հայաստան էին ժամանել աշխարհի 20 երկրների պատվիրակները, արդեն իսկ հայտարարել էր նման խորհրդաժողով գումարելու մասին։

Ըստ էության, այս համաժողովը անկյունաքարային կարող է դառնալ Հայաստանի հետագա տնտեսական զարգացման համար։ Հետաքրքիրն այն է, որ, անկախ ներկայումս երկրում առկա ներքաղաքական իրադրությունից, անկախ ԱԺ սպասվող լուծարումից և նախընտրական շրջանից, Գագիկ Ծառուկյանը նման նախաձեռնությամբ հանդես գալով մատնացույց է անում երկրում թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխություն անելու անհրաժեշտությունը։ Այս մասին, ի դեպ , բառացի նշում  է նաև Ծառուկյանը իր խոսքում։

Ընդհանուր առմամբ այսօրինակ մակարդակի տնտեսական համաժողովը վկայում է, որ Ծառուկյանը խորապես ընկալում է հայաստանյան տնտեսության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման առանցքային հայեցակարգը։ Սա շատ կարևոր ելակետ է, քանի որ, ինչպես նախկինում բազմիցս Ծառուկյանը նշել է իր հրապարակային ելույթներում հանրային շահը որպես գործարար և քաղաքական գործիչ, իր համար գտնվում է առաջնային դիրքում։ Միաժամանակ պետք է նշել, որ գուցե այլ գործչի պարագայում նման համաժողովը կամ ընդհնարապես այսօրինակ լայնամասշտաբ նախաձեռնությունների մենք կարող էին ականատես լինել ասենք, ընտրություններից հետո կամ էլ ընդհանրապես ականատես չլինեինք որևէ դրդապատճառով։

Սակայն այս տեսանկյունից Ծառուկյանը կոտրում է նաև գործարար լիելու նեղ պատկերացումները։ Ըստ էության, այս տնտեսական համաժողովում Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս ոչ թե որպես հայաստանյան գործարար կամ հայաստանյան քաղաքական ուժի առաջնորդ, այլ ավելի շատ որպես համապետական դերակատարման գործիչ։ Ավելին, այսօրինակ տնտեսական համաժողովները, որոնք կարծես թե լինելու են շարունակական, աներկբա կերպով տալու են իրենց առարկայական պտուղները, սա անխուսափելի փաստ է։ Եվ հենց այստեղ է, որ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է գործիչը կարողանում անկախ երկրի քաղաքական կյանքի անցուդարձերից, առաջին տեղում դնել երկրի, պետության շահը։ Սա շատ կարևոր ելակետ է, քանի որ, եթե անկեղծ լինենք, Ծառուկյանը, ինչպես շատ-շատերը մեր օրերում, կարող էր իր տնտեսական հնարավորությունները, անձնական ու բիզնես կապերը և վերջապես սոցիալական կապիտալը օգտագործել զուտ իր կամ իր թիմի շահերն առաջխաղացնելու համար, ինչպես անում են շատ հայտնի գործիչներ ու գործարարներ։ Սակայն հենց այստեղ է Ծառուկյանի առանձնահատկությունը նրա ինքնաբավության և պետութենականության մեջ, որը մեծ հաշվով թելադրում է նրա պետական մասշտաբի մտածողությունը, որտեղ մշտապես անձնականը կամ թիմայինը ստորադասված են պետականին ու համերկրայինին։

Սուրեն Գալստյան

 
 

 

loading...
Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել «Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ) Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ) Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ) Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր «Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ) .Փաշինյանը պետական համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը
Ամենաընթերցված
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաք... Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռի... Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե հա... Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկ... Լորդուհի տերմինը լակմուսի դեր խաղաց որոշ ամբիցիոզ ... Հանրությունը սպասում և ընդունում է Ծառուկյանին Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի ... Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուր... Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների... Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են... Ստոր լրատվականի իրական «փորացավը» Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանո... Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացմ... Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանում ներդրումների հիմնակա... Գագիկ Ծառուկյանի որդեգրված արդյունավետ քաղաքականու... Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանքում լուրջ ասելիք ո... Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայա... Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կս... Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրա...
website by Sargssyan