Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանից ժամանած, ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջաններից գործարարները բարձրացրին իրենց հուզող հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Օմսկ մարզի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանը նշեց, որ այսօր կան մարտահրավերներ, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ կողմնորոշվել այս կամ այն հարցում, քանի որ մեծ խնդիրներ կան սահմանամերձ գյուղերում:

«ՀՀ սահմանամերձ գյուղերում խնդիրները բազմաթիվ են՝ գազը, լույսը, ջուրը, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլն: Այսօր մենք ունենք մի շարք խնդիրներ, և հույս ունեմ, որ, այստեղ հավաքվելով, կամփոփենք դրանք և կփորձենք լուծումներ տալ: Մենք պետք է զարգացնենք մեր սահմանամերձ և մնացած բոլոր գյուղերը»,- նշեց Թաթոյանը:

Վերջինս ՀՀ Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից է և մեծ խնդիր է համարում այդ գյուղից բազմաթիվ գետաշենցիների արտագաղթը: Նա ընդգծեց, որ իրենք տարբեր պայմաններով միջոցներ են ստեղծում, որպեսզի բոլորը վերադառնան հայրենի գյուղ և շարունակեն աշխատել Հայաստանում:

«Օմսկի մարզը Ռուսաստանում երրորդն է, որտեղից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան: Ներքին Գետաշեն գյուղում արդեն իսկ կա գիշերային լուսավորություն, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներն ասֆալտապատված են և մեծ աշխատանքներ ենք տանում նաև այլ կառույցներ ունենալու համար: Մեր գյուղում վերջին 5-6 տարվա ընթացքում աճել է ծնելիությունը»,- ասաց Օմսկի հայ համայնքի ղեկավարը:

Թաթոյանը նշեց, որ պետք է ֆերմաներ ստեղծել, որպեսզի գյուղի բնակչությանը հնարավորություն տրվի զարգանալ և սեփական գյուղը զարգացնել:

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչ Գեորգի Անտոնովն ընդգծեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ պայմանավորվել են, որ պատասխանատվություն պետք է կրեն Արարատի մարզի Երասխ գյուղին օժանդակելու և բարելավելու համար:

«Երասխի գյուղապետի հետ արդեն իսկ պայմանավորվածություն ունենք, որպեսզի նա մեզ տարածք տրամադրի, որտեղ մենք արտադրություն կսկսենք: Նորագույն արտադրություն է լինելու՝ կոմպոզիտային ամրանների, ինչով Հայաստանում զբաղվում է մեկ կազմակերպություն: Այդպիսով մենք պետությանը հարկ կվճարենք, աշխատատեղեր կստեղծենք»,- շեշտեց Գեորգի Անտոնովը:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ հուլիսի 8-ին, որին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն՝ իր ղեկավարած պատվիրակությամբ:

loading...
«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan