Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի տասնամյակ առաջ՝ Խորհրդային Հայաստանի արդյունաբերական վերելքի տարիներին, հիմնադրվեցին մի շարք քաղաքներ, որոնցում բնակվող ընտանիքներն էլ հենց սպասարկում էին արդյունաբերական ձեռնարկությունները: Այդ քաղաքների թվում էր նաև Նոր Հաճնը, որը կարճ ժամանակահատվածում վերածվեց փոքրիկ, գողտրիկ քաղաքի՝ Հրազդան գետի ափին:
Հաճնը պատմական Կիլիկիայի ծաղկուն քաղաքներից էր, որի հայ բնակչությունը` շուրջ 30.000, հարյուր տարի առաջ տարհանվեց և աքսորվեց դեպի Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը դաժանաբար կոտորվեց: Տասնամյակներ անց հաստատվեց Նոր Հաճն ավանը, որին 1991թ: շնորհվեց քաղաքի կարգավիճակ՝ վկայելով մեր ժողովրդի վերածնունդը և հավատքով նորոգվող կյանքը:
Եվ ահա այս տարի Նոր Հաճնը նշում է հիմնադրման 60-ամյակը: Քաղաքի տոնի առթիվ հաճնեցիներին շնորհավորելու էր այցելել նաև Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, ով այդ կոչումը պատվով է կրում: Վեց տասնամյակների ընթացքում քաղաքը հասցրել է բազում խոչընդոտներ հաղթահարել, և այդ խնդիրների առջև, բարեբախտաբար, հաճնցիները մենակ չեն եղել, և իրենց երախտագիտությունը հենց քաղաքի բարձագույն կոչումով էլ արտահայտել են: 
Մինչև 2015թ. հաճնցիները չունեին նաև աղոթավայր՝ եկեղեցի: Քահանան պատարագը մատուցում էր 1971թ. կառուցված մշակույթի պալատի սենյակներից մեկում, որը ևս անմխիթար վիճակում էր գտնվում: 2015թ. Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ՝ Հաճնում վեր է խոյանում հայկական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ցանկացած հավատավոր մարդ կհասկանա, թե ինչ է նշանակում բնակավայրի համար սեփական աղոթատեղի ունենալը: Հաճնցիները սա երբեք չեն մոռանում, և քաղաքի հիմնադրման 60-ամյակի արարողությունների ժամանակ էլ երախտիքի խոսքեր ասելիս կարմիր թելի նման անցնում էր շնորհակալական խոսքը հատկապես եկեղեցու կառուցման համար: 
Նոր Հաճնի զարգացման գործում ներդրած զգալի ավանդի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար Գագիկ Ծառուկյանն արժանացավ նաև հոբելյանական հուշամեդալի:
Ի դեպ՝ քաղաքի հոբելյանական տոնակատարությունները սկսելուց առաջ հաճնցիները հարգեցին Արայիկ Խանդոյանի և Շառլ Ազնավուրի լուսավոր հիշատակը: Բարի ընթացք մաղթենք և՛ Հաճնին, և՛ քաղաքի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած գործիչներին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի:

loading...
2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հյուսիսային Կորեան նոր զենք է փորձարկել Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan