Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալին

Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

Կողմերը համակարծիք էին, որ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձան զարգացման օրակարգի շուրջ համագործակցության խորացման հեռանկարներին, կարևորեցին մշակութային, գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնությունները՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելման գործում կրթության դերին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

Նախարար Մնացականյանը և Ալեքսանդր Բեն Ցվին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին և Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ տվյալ հարցում Հայաստանի և Իսրայելի դիրքորոշումները համընկնում են․ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի արդյունավետության առումով երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

 

loading...
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել Սկանդալից հետո Օլգա Բուզովան «անհետացել է» «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը (տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է «Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին
Ամենաընթերցված
Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքնահաստ... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատուհաս... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրության... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավորում ե... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան դուր... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելություն... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում են համ... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Հովիկ Աբրահամյանը ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մ... Ի՞նչ է լինելու քիչ ու վատորակ բերք ստացած հայ խաղո... Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ խաղողագործները լուրջ... Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առ... Խաղողագործների վիճակը այս տարի հատկապես բարդ է լին... Խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած… Ռոմանոս Պետրոսյանն անձնական խնդիրները լուծում է մա... Կոտայքի մարզպետին ե՞րբ են փռելու ասֆալտին... Ոստիկանությունը թիկնազոր է տրամադրում, իսկ հետո պա... Վալերի Օսիպյանը այս քայլով իրեն վերջնականապես «փռե...
website by Sargssyan