Մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ․ Մ․ Հայրապետյան

Սփյուռքի համայնքային ակտիվ կյանքին ներգրավված է 5-10 տոկոսը, մենք խնդիր ունենք նախ սփյուռքը ճանաչելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ամփոփելով Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերը։ 

Հուլիսի 24-27-ը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցը 3 նպատակ էր հետապնդում։ Առաջինը՝ նախարարության նախկին ղեկավարության կողմից ստորագրված Հայաստան-Հունաստան-Կիպրոս հուշագրի շարունակականության ապահովումն է, երկրորդը հայ համայնքի հետ հանդիպումներն էին և 3-րդը՝ Մելքոնյան վարժարան կատարած այցը։ 

«2006 թ-ից կա Մելքոնյան վարժարանի փակման խնդիր։ Այս այցի ժամանակ ես ավելի շատ լսողի դերում եմ եղել։ Ղեկավարությունն ասում է, որ դպրոցականների թիվը պակասում է, ծախսերը շատանում են։ Նրանք մտադիր են վաճառել և ներդրումներ անել Հայաստանում՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մյուս կողմը  պնդում է, որ չպետք է փակվի, պատրաստակամություն է հայտնում՝ որոշակի առաջարկներ ներկայացնելու։  Դեռևս քննարկվում է հարցը, որևէ նորություն չեմ կարող ասել այս պահին»,- նշեց նա։ 

Նախարարը նաև հայտնեց, որ Կիպրոսում իրեն է մոտեցել Եգիպտոսի ներգաղթի նախարարը և հայտնել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ցանկության մասին։ «Սկզբում նախատեսված էր եռակողմ ձևաչափով հանդիպում, բայց հետագայում այն դարձավ քառակողմ։ Հայաստանը միացավ արդեն իսկ գործող Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս հուշագրին։ Արդեն իսկ գործող հուշագրին Հայաստանը քառակողմ ձևաչափում է ընդգրկված լինելու»,- հայտնեց Մխիթար Հայրապետյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ առաջին քառակողմ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին Երևանում։ Ըստ նախարարի՝ սա հնարավորություն կտա հետագայում երկրների ղեկավարների մակարդակով համագործակցությունը խորացնել։ 

Ինչ վերաբերում է ԱՄՆ կատարած այցին, նախարարը նշեց, որ բացառապես հանդիպումներ եմ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Մենք խնդիր ունեինք ներկայացնելու հետհեղափոխական Հայաստանի վիճակը սփյուռքին։ Կրկնում եմ՝ մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ։ Հայաստանը կլինի ուժեղ, եթե Սփյուռքը լինի ուժեղ և հակառակը»,- ասաց նա։ 

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախարարությունն իր առջև խնդիր է դրել աշխատել բոլորի հետ․ «Նախկինում եղել են մերժվածներ և արտոնյալներ, մեր ժամանակ այդպիսի բան չի լինելու։ Մենք լավագույնս գիտակցում ենք, որ մեզ հետ հանդիպումներին մասնակցում էր փոքրամասնությունը, մարդիկ, ովքեր ավելի շատ էին մտահոգված Հայաստան- սփյուռք հարաբերություններով։ Համայնքային ակտիվ կյանքին ներգրավված է 5-10 տոկոսը։ Մենք խնդիր ունենք նախ ճանաչելու սփյուռքը»,- նշեց նա։

loading...
Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել «Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan