Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահի ընտրությունները փաստում են ֆեդերացիայում անառողջ մթնոլորտի գոյությունը

Գայանե Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Այսօր տեղի ունեցավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մամլո ասուլիը, որին ավելի ճիշտ կլինի տալ «բենեֆիս» բնորոշումը։ Հարց ու պատասխանն ամբողջությամբ հիմնվեց եսակենտրոն մոտեցման, ինքնագովազդի, առկա ու ոչ առկա հաջողություններն իրեն վերագրելու անասելի հպարտության վրա։ Ծիծաղելի է դառնում ՀԲՖ ղեկավարության պահվածքը, երբ համեմատում ես առկա փաստերն ու արված հայտարարությունները՝ կապված այն հաջողությունների հետ, որոնք ֆեդերացիան իբր գրանցել է իր սեփական ջանքերի շնորհիվ։ 
«Մարդ հաջողության է հասնում, երբ ավելի հեզ ու համեստ է», նշվեց ՀԲՖ ղեկավարության կողմից, բայց արի ու տես, որ այդ խոսքում չերևաց ո՛չ հեզություն, ո՛չ համեստություն։ Ինքն իրեն հակասելու մի շարք դրվագներ ևս փաստում են այն մասին, որ ՀԲՖ ղեկավարությունը խաղաց անհաջող մի ներկայացում՝ մոռանալով, որ ֆեդերացիայի անդամների մեծամասնությունն իրեն որպես նախագահ չի ընդունում և արդարացված բողոքը կապված է ոչ արդար ընտրությունների կազմակերպման հետ։
Օգոստոսի 4-ին կայացած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման պատկերն իրականում «անտեսանելի» է ՀԲՖ ղեկավարության համար և դա բնական է։ Իրականում ընտրություններն այնքան են շեղվել նորմայից ու սահմանված կանոններից, որ վարորդը ևս ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ստացել, իսկ ՀԲՖ-ն այսօր ժխտեց այդ փաստը։ Բացի դրանից, ՀԲՖ ղեկավարությունն անձամբ ծանուցումներ է ուղարկել նրանց, ովքեր մանդատի իրավունք ստանալով՝ քվեարկել են վերջինիս օգտին։ Ստացվում է, որ անվանի մարզիկներն ու մարզիչները, ովքեր իրականում մանդատի իրենց իրավունքն են ունեցել, ներկա չեն եղել ընտրությանը, իսկ «պատահական» մարդիկ ու անձնական վարորդը լիազորված են եղել ֆեդերացիայի նախագահ ընտրելուն։ Ընտրություններն անկացվել են բացահայտ խախտումներով և ծածուկ, ինչը դարձել է ֆեդերացիայի մի շարք անդամների արդարացի բողոքի պատճառը, իսկ ՀԲՖ-ն այսօր հակասական խոսքերով ևս մեկ անգամ ապացուցեց, որ խնդիրն իր կողմից ներկայացվում է այլ լույսի ներքո։
ՈՒշագրավ է, որ ՀԲՖ ղեկավարությունն իր խոսքում անդրադարձավ ֆեդերացիայում տիրող իրավիճակին՝ տալով «այլակարծություն» բնորոշումը, որն իրականում ոչ թե այլակարծություն է, այլ ձևավորված լուրջ խնդիր։ Նորմալ համարելով այս իրավիճակը, խնդրի լուծման փոխարեն ինքնագովազդ արվեց, այնինչ խնդիրը օր առաջ պահանջում է լուծում։ «Աթոռից կառչելու» մոլուցքն այսօր լուրջ վտանգ է հայ սպորտի ու բռնցքամարտի ֆեդերացիայի համար:

loading...
Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սերժ Սարգսյանն իր տեղում է. Շարմազանով Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել «Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan