PressMedia.am | Ռուսաստանը պետք է Հայաստանին զենք վաճառի իրական գումարի դիմաց, այլ ոչ վարկով. «Независимое военное обозрение»

Ռուսաստանը պետք է Հայաստանին զենք վաճառի իրական գումարի դիմաց, այլ ոչ վարկով. «Независимое военное обозрение»

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին: Հրապարակման մեջ ներկայացված է Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռքբերված սպառազինությունների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ Երևանը երկար տարիներ ոչ միայն արտոնյալ պայմաններով ռուսական զենք է ստացել, այլ նաև ստացել է քաղաքական աջակցություն և տնտեսական արտոնություններ:

«Ռուսաստանից զենքի մատակարարումները կարող են կանգնեցնել հակամարտության աճը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը բերելով մոտավոր հավասարության: Բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսպես, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի «Համաշխարհային վտանգների գնահատականը» զեկույցում նշվում է, որ երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից 2018 թվականին նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ հենց այդ հանգամանքը կարող էր դառնալ Բրյուսել 2018 թվականի հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի պատճառը և Երևանի մերձեցումն ԱՄՆ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:


«Գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով, այլ այն մատակարարել իրական գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ ազնիվ կլինի և առանց վիրավորանքի»,- նշված է հոդվածում:

Նյութում նաև նշվում է, որ Հայաստանի իշխանությունների տարբեր քայլերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանքի առաջադրումը և հայ-ռուսական պայմանագրերի մի քանի կետերի վերանայման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, վկայում են Մոսկվայի նկատմամբ Երևանի դիրքորոշման փոփոխության մասին:

loading...
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Ամերիկացին հսկայական ալիքը հաղթահարել է փչովի ներքնակով (տեսանյութ) Օսիպյանը չի ադապտացվել նոր Հայաստանին Նոր Հայաստան, ոստիկանապետի հին բարքեր Վալերի Օսիպյանը ոչնչով չի տարբերվում իրեն նախորդած պաշտոնյաներից Մերկելը Վրաստան իր այցը կսկսի վարչապետ Բախտաձեի հետ հանդիպմամբ Խորվաթիայում հոսթելի հավաքարարը ծեծի է ենթարկել բրիտանուհի զբոսաշրջիկին Ասիացի մարմնավաճառուհին հաճախորդի հետ վերելակով բարձրանում է հյուրանոցի համար․ տեսեք, թե մի քանի ժամ անց ինչ վիճակով է նա այնտեղից դուրս գալիս (Video) NBA-ի բասկետբոլիստների 40%-ը հոգեկան առողջության խնդիր ունի Ընտանիքում 4 երեխաների հուղարկավորությունը տեղի ունեցավ նույն օրը. Սարսափելի դեպք Մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ․ Մ․ Հայրապետյան Սխտորի այս բուժիչ լուծույթը մի շարք հիվանդությունների թշնամին է. պատրաստեք այն, և ազատվեք ավելորդ գլխացավանքից Լիսաբոնի համալսարանում սեպտեմբերից հայերեն կդասավանդվի ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում է Փողոցներով շրջում է այս տրանսսեքսուալ աղջիկը՝ Մարին. Զգուշացեք, նա անչափ վտանգավոր է
Ամենաընթերցված
Գ.Ծառուկյանն իր հեղինակությունն ու անձնական կապերը... Գ.Ծառուկյանը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և առա... Հայստանում ՏՏ ոլորտին ուղղված ներդրումները բեկումն... Նոր հեռանկարներ Հայաստանի զարգացման համար. Գ. Ծառո... Հայաստանը Գ. Ծառուկյանի ջանքերի շնորհիվ կվերածվի ի... Վստահելով Գ. Ծառուկյանին՝ ՏՏ ոլորտի 2000 մասնագետն... Գ. Ծառուկյանի նախաձեռնած ներդրումների շնորհիվ Հայա... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառով բռն... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծաղելի... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր փոխեց... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահի ընտ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայում տիր... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն ա... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունից... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտում այլ... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում են ձևա... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առկա խն... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդերացիայ...
website by Sargssyan