PressMedia.am | Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը. ուղիղ

Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը. ուղիղ

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը:

 

Երեկ՝ ժամը 12։00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր երկու միջնորդություն, որը տևեց ութ ժամ և հետաձգվեց։

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և նրան ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ բողոքը։

Երեկ նիստից հետք լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ վերաքննիչ բողոքները ներկայացվել են, ելույթ է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը, իսկ այսօր բողոքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնելու մեղադրող դատախազները։

Հիշեցնենք,որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

loading...
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Ամերիկացին հսկայական ալիքը հաղթահարել է փչովի ներքնակով (տեսանյութ) Օսիպյանը չի ադապտացվել նոր Հայաստանին Նոր Հայաստան, ոստիկանապետի հին բարքեր Վալերի Օսիպյանը ոչնչով չի տարբերվում իրեն նախորդած պաշտոնյաներից Մերկելը Վրաստան իր այցը կսկսի վարչապետ Բախտաձեի հետ հանդիպմամբ Խորվաթիայում հոսթելի հավաքարարը ծեծի է ենթարկել բրիտանուհի զբոսաշրջիկին Ասիացի մարմնավաճառուհին հաճախորդի հետ վերելակով բարձրանում է հյուրանոցի համար․ տեսեք, թե մի քանի ժամ անց ինչ վիճակով է նա այնտեղից դուրս գալիս (Video) NBA-ի բասկետբոլիստների 40%-ը հոգեկան առողջության խնդիր ունի Ընտանիքում 4 երեխաների հուղարկավորությունը տեղի ունեցավ նույն օրը. Սարսափելի դեպք Մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ․ Մ․ Հայրապետյան Սխտորի այս բուժիչ լուծույթը մի շարք հիվանդությունների թշնամին է. պատրաստեք այն, և ազատվեք ավելորդ գլխացավանքից Լիսաբոնի համալսարանում սեպտեմբերից հայերեն կդասավանդվի ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում է Փողոցներով շրջում է այս տրանսսեքսուալ աղջիկը՝ Մարին. Զգուշացեք, նա անչափ վտանգավոր է
Ամենաընթերցված
Գ.Ծառուկյանն իր հեղինակությունն ու անձնական կապերը... Գ.Ծառուկյանը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և առա... Հայստանում ՏՏ ոլորտին ուղղված ներդրումները բեկումն... Նոր հեռանկարներ Հայաստանի զարգացման համար. Գ. Ծառո... Հայաստանը Գ. Ծառուկյանի ջանքերի շնորհիվ կվերածվի ի... Վստահելով Գ. Ծառուկյանին՝ ՏՏ ոլորտի 2000 մասնագետն... Գ. Ծառուկյանի նախաձեռնած ներդրումների շնորհիվ Հայա... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառով բռն... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծաղելի... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր փոխեց... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահի ընտ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայում տիր... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն ա... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունից... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտում այլ... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում են ձևա... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առկա խն... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդերացիայ...
website by Sargssyan