Առաջիկայում ի հայտ կգան նոր բացահայտումներ Վյաչեսլավ Հարությունովի գործի մասին

Գարիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թվում էր, թե նոր իրողությունում «կեղծ դատաբժշկական փորձաքննություն» հասկացությունը պետք է այլևս անցյալում լիներ: Ավելին, պետք է ուղղակի բացառվեր կեղծ դատաբժշկական եզրակացության հիման վրա արդարադատության իրականացումը: Բայց կան դեպքեր, որոնք հակառակն են վկայում:

 

Այսօր, օրինակ, մարդուն կարող են կալանավորել և կալանքի տակ պահել կեղծ դատաբժշկական փորձաքննության եզրակացոության հիման վրա, այն դեպքում երբ կան այդ ամենը հերքող ակնհայտ փաստեր:

Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով այժմ կալանքի տակ է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Վերջինս մեղադրվում է Հարությունովին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Ըստ դատաբժշկական փորձաքննության կոտրվել է Հարությունովի կողոսկրը, ծակվել է թոքը, նա ստացել է բազմաթիվ հարվածներ, ունեցել է այլ կոտրվածքներ, ուղեղի ցնցում և այլ «սարսափելի» վնասվածնքեր:

Այս նկարագրությունից հետո թվում է, որ Հարությունովը պետք է շաբաթներ շարունակ գամված լիներ անկողնուն, մինչև այժմ պետք է գտնվեր հիվանդանոցում, մարդկանց հետ հաղորդակցվելու խնդիրներ ունենար, շարժվեր միայն հաշմանդամի սայլակով, չկարողանար խոսել, քայլել և այլն:

 

Եզրակացությանը ծանոթանալուց հետո առհասարակ այլ բան չի մնում մտածել, քան այն որ դատաբժիշկը պարզապես սարսափ ֆիլմերի սիրահար է եղել, քանզի իրականությունն ու փաստերն այնքան բացահայտ են, որ այդ ամենն այլ կերպ ներկայացնելը ֆանտաստիկայի ժանրից է: Եվ այսպես Հարությունովը հենց դեպքի հաջորդ օրը հերքել է, որ ընդհանրապես որևէ ծեծկռտուք է եղել, նշելով, որ թեթև վնասվածքներ է ստացել վայր ընկնելու պատճառով: Դեպքից ընդամենը 2 օր հետո դուրս է գրվել հիվանդանոցից, նույն օրը հարցազրույց տվել բազմաթիվ լրագրողների, ապա նույն երեկո ժամերով ոտքի վրա կանգնած սպասել դատարանի առջև, զրուցել մարդկանց և լրագորղների հետ, ընդ որում խոսել է նորմալ ձայնով, ինչը անհնար էր ծակված թոքի դեպքում, և թևերի ակտիվ ժեստերով ու շարժումներով, ինչը անհնար է կոտրված կողոսկրի պարագայում: Իսկ ներկաները հատկապես նկատել են, որ նրա դեմքի վրա չի եղել որևէ կապտուկ, անգամ որևէ թեթև քերծվածք կամ բիծ, ինչը «ծանր մարմնական վնասվածքներով» ծեծի պարագայում ուղղակի անհնար էր: Այս ամենը վկայող տեսանյութերը այժմ համացանցում են և հասանելի են բոլորին:

Այս ամենից հետո հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է ծեծված, կոտրվածքներ և ուղեղի ցնցում ստացած, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «քացու տակ քցած» մարդը երկորդ օրն արդեն լիակատար առողջ մարդու պես խոսեր, շարժվեր, իրար հետևից մի քանի հարցազրույցներ տար լրագրողներին:

Այստեղից հետևություն է պետք անել, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ուղղակի կեղծ է և ծիծաղելի: Որևէ փորձագետ, բժիշկ կամ դատաբժիշկ չի կարող ընդունել նման եզրակացությունը, երբ «ծանր մարմնական վնասվածքներ» ստացած մարդը այսպես ազատ ու անկաշկանդ խոսի ու շարժվի: Եվ այս ամենը արվում է մարդուն հանիրավի կալանքի տակ պահելու համար:

Կարծում եմ հանրությունը պետք է անուն-ազգանունով ճանաչի այն դատաբժիշկներին, ովքեր կեղծ եզրակացություն են տալիս՝ մարդ կալանավորելու համար, և պետք է պահանջի նրանց ենթարկել օրենքով սահմանված խիստ պատասխանատվության: Ավելին, պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ միայն դատաբժիշկը, այլև այն անձինք, ում հրահանգով տրվել է նման եզրակացություն, այն ամբողջ համակարգը, որը պատվիրում է նման կեղծ եզրակացություններ և դրանց հիման վրա քրեական գործեր հարուցում:

Հ.Գ. Ըստ լավատեղյակ աղբյուրների առաջիկայում կլինի հայտարարություն, որը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները, ընդհուպ թե որն է այս ամենի իրական դրդապատճառը: Իսկ մինչ այդ կոչ եմ անում հանրությանը քննչական մարմնի կողմից ներկայացվող փաստերը չընդունել որպես անվիճելի իրականություն:

loading...
«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան». Արարատ Միրզոյանը խաղաղվելու մաղթանք է հղել ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին (ֆոտո) Մեկ պաշարում են, ասում՝ ընտրեք, մեկ ասում են՝ մի ընտրեք. Ռուստամյանը՝ վարչապետի ընտրության մասին Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ. պարզաբանում է Լենա Նազարյանը Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում «Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը ԲՀԿ-ն ոչ թե մասնակցել, այլ պայքարել է ԱԺ-ում կազմակերպված սաբոտաժի դեմ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Ամենաընթերցված
Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վեր... Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը ներդրում... Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծա... Հայաստանյան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, արտ... Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը ևս մեկ հնարավորությու... Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան Խոշարածավալ ներդրումային ծրագիր՝ ժամանակի մարտահրա... Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տե... Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիան հոգեվարքի մե... Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաստանի ... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզ... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեությունը... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախնդիր մ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունն... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն ա... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմ... «ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա հ... Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի ինչպես ...
website by Sargssyan