PressMedia.am | Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին

Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։  Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսկան ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական, մշակութային հարաբերություններին և կա զգալի ներուժ դրանք բարձր մակարդակի հասցնելու համար։ Նախարարը ներկայացրել է երկրում տնտեսական բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հարցերին, նշել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ մուտք գործելու համար Հայաստանը որպես հարթակ դիտարկելու առավելությունները։

Դեսպան Մայա Դաղերը նշել է Հայաստանում ներդրումներ կատարելու լիբանանցի գործարարների հետաքրքրվածությունը, անդրադարձել տնտեսական առավելություններին, որոնք էլ խթան են հանդիսանում Հայաստանում գործարարության զբաղվելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների հետ հանդիպելու և հարցերին արագ և հասցեական արձագանքելու համար։ Նախարարը կարևորել է նաև երկու երկրների գործարարների փոխայցելությունները, որոնք կնպաստեն նոր գործարար կապերի ստեղծմանը։ Նշվել է զբոսաշրջության զարգացման մեծ ներուժի մասին։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը։

 

loading...
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Ամերիկացին հսկայական ալիքը հաղթահարել է փչովի ներքնակով (տեսանյութ) Օսիպյանը չի ադապտացվել նոր Հայաստանին Նոր Հայաստան, ոստիկանապետի հին բարքեր Վալերի Օսիպյանը ոչնչով չի տարբերվում իրեն նախորդած պաշտոնյաներից Մերկելը Վրաստան իր այցը կսկսի վարչապետ Բախտաձեի հետ հանդիպմամբ Խորվաթիայում հոսթելի հավաքարարը ծեծի է ենթարկել բրիտանուհի զբոսաշրջիկին Ասիացի մարմնավաճառուհին հաճախորդի հետ վերելակով բարձրանում է հյուրանոցի համար․ տեսեք, թե մի քանի ժամ անց ինչ վիճակով է նա այնտեղից դուրս գալիս (Video) NBA-ի բասկետբոլիստների 40%-ը հոգեկան առողջության խնդիր ունի Ընտանիքում 4 երեխաների հուղարկավորությունը տեղի ունեցավ նույն օրը. Սարսափելի դեպք Մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ․ Մ․ Հայրապետյան Սխտորի այս բուժիչ լուծույթը մի շարք հիվանդությունների թշնամին է. պատրաստեք այն, և ազատվեք ավելորդ գլխացավանքից Լիսաբոնի համալսարանում սեպտեմբերից հայերեն կդասավանդվի ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում է Փողոցներով շրջում է այս տրանսսեքսուալ աղջիկը՝ Մարին. Զգուշացեք, նա անչափ վտանգավոր է
Ամենաընթերցված
Գ.Ծառուկյանն իր հեղինակությունն ու անձնական կապերը... Գ.Ծառուկյանը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և առա... Հայստանում ՏՏ ոլորտին ուղղված ներդրումները բեկումն... Նոր հեռանկարներ Հայաստանի զարգացման համար. Գ. Ծառո... Հայաստանը Գ. Ծառուկյանի ջանքերի շնորհիվ կվերածվի ի... Վստահելով Գ. Ծառուկյանին՝ ՏՏ ոլորտի 2000 մասնագետն... Գ. Ծառուկյանի նախաձեռնած ներդրումների շնորհիվ Հայա... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառով բռն... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծաղելի... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր փոխեց... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահի ընտ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայում տիր... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն ա... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունից... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտում այլ... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում են ձևա... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առկա խն... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդերացիայ...
website by Sargssyan