Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Սաքանյանը, 2012 թվականից հանդիսանալով Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

loading...
Պուտինը եւ Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 11-ին՝ Փարիզում «Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան». Արարատ Միրզոյանը խաղաղվելու մաղթանք է հղել ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին (ֆոտո) Մեկ պաշարում են, ասում՝ ընտրեք, մեկ ասում են՝ մի ընտրեք. Ռուստամյանը՝ վարչապետի ընտրության մասին Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ. պարզաբանում է Լենա Նազարյանը Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում «Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը ԲՀԿ-ն ոչ թե մասնակցել, այլ պայքարել է ԱԺ-ում կազմակերպված սաբոտաժի դեմ
Ամենաընթերցված
Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վեր... Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը ներդրում... Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծա... Հայաստանյան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, արտ... Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը ևս մեկ հնարավորությու... Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան Խոշարածավալ ներդրումային ծրագիր՝ ժամանակի մարտահրա... Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տե... Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիան հոգեվարքի մե... Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաստանի ... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզ... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեությունը... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախնդիր մ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունն... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն ա... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմ... «ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա հ... Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի ինչպես ...
website by Sargssyan