Առաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի առաջիկա ընտրություններում դիտորդների անուն-ազգանունները պարունակող վկայագրեր տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների հետ հանդիպմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը` դիտորդներին նախապես բեյջեր տրամադրելու՝ ներկաների առաջարկին ի պատասխան:  

«Կեղծ դիտորդների խնդիրն իսկապես կա: Մեծ քանակի կեղծ դիտորդներ ենք հայտնաբերել Երևանի ավագանու նախորդ ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անուն չի լրացնում: Եթե պահանջենք, որ գրանցեն անուն-ազգանունները, տպեն լուսանկարները, մենք խնդիր ենք ունենալու ժամկետների հետ: Իսկ մենք ուզում ենք հավատարմագրման նույնիսկ այդ տասնհինգ օրը կրճատել»,-ասաց Իոաննիսյանն ու խոստացավ` այնուամենայնիվ՝ կքննարկեն  վկայականները տրամադրելու ողջամիտ ժամկետները:

 

Իոաննիսյանի կարծիքով` այս հարցում պետք է գործի Վարչական իրավախախտումների մասին օրենքը: «Որոշ քրեագետներ նման պահվածքը համարում են փաստաթղթի կեղծում: Եթե այդպես է, ապա իրավապահները պատշաճ կիրականացնեն իրենց գործառույթը հանցագործության բացահայտման ուղղությամբ: Մենք նաև կարող ենք համապատասխան օրենսգրքում այդ արարքը դարձնել պատժելի»,-նշեց Իոաննիսյանը:

Նրա կարծիքով` հնարավոր է, որ նաև գտնեն միջանկյալ լուծում` քվեարկությունից տասնհինգ օր առաջ ՀԿ-ն ներկայացնի դիտորդների ցուցակ:  Նշեց` կխոսեն ԿԸՀ-ի հետ և կլսեն նաև իրենց դիրքորոշումն այս հարցում: Իոաննիսյանի կարծիքով` դիտորդի վկայական պետք է լինի: «Անձը պետք է տեսանելի կերպով կրի վկայագիր: Թեկուզ բյուջեի վրա ծախս կլինի, բայց գործնական առումով հարց կլուծի»,-նշեց նա:

Առաջարկ հնչեց նաև, որ դիտորդների վկայագրերը լինեն QR կոդով: Դրանով հնարավոր կլինի դիտորդի մասին լրացուցիչ ինֆորմացիա ճշտել սմարթֆոնի միջոցով:  Առաջարկվեց նաև ՀԿ-ներին տրամադրել անհրաժեշտ քանակով  վկայականներ, դիտորդների վարքագծի պատասխանատվությունը դնել հենց ՀԿ-ների վրա, և նրանցից էլ հաշվետվություն ակնկալել: Առաջարկվեց նաև ԿԸՀ-ից վերցնել որոշ գործառույթներ: Իոաննիսյանը նկատեց` եթե դիտորդական առաքելությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, ապա դա չանելու դեպքի համար ևս պետք է որոշակի դրույթներ սահմանվեն:

Թե վկայագրերի որ տարբերակը կընտրեն դիտորդների համար, դեռ կքննարկվի:

loading...
ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին (ֆոտո) Մեկ պաշարում են, ասում՝ ընտրեք, մեկ ասում են՝ մի ընտրեք. Ռուստամյանը՝ վարչապետի ընտրության մասին Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ. պարզաբանում է Լենա Նազարյանը Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում «Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը ԲՀԿ-ն ոչ թե մասնակցել, այլ պայքարել է ԱԺ-ում կազմակերպված սաբոտաժի դեմ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում
Ամենաընթերցված
Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վեր... Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը ներդրում... Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծա... Հայաստանյան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, արտ... Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը ևս մեկ հնարավորությու... Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան Խոշարածավալ ներդրումային ծրագիր՝ ժամանակի մարտահրա... Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տե... Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիան հոգեվարքի մե... Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաստանի ... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզ... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեությունը... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախնդիր մ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունն... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն ա... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմ... «ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա հ... Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի ինչպես ...
website by Sargssyan