Սամ­վել Ալեք­սա­նյա­նը բարձ­րաց­նում է գնե­րը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով: «Էս էլ հեղափոխության օգուտը: Սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում»,-կեսլուրջ-կեսկատակ ասում էր մեր զրուցակիցներից մեկը:

Սակայն պարզվում է, որ բուժհաստատությունները ԱԱՀ-ով չեն հարկվում, ինչի մասին են վկայում նաև նշյալ կենտրոնի կողմից տրված կտրոնները, ուր ԱԱՀ տողում գրված է 0: Այսինքն, թանկացումների պատճառները շատ ավելի խորքային են:

 

Վերադառնալով գներին, նշենք, որ, ի մասնավորի, վերակենդանացման բաժանմունքում մեկ օր մնալու համար նախկին 40.000 դրամի փոխարեն հիմա վճարում են 50.000 դրամ, նույն համամասնությամբ թանկացել են նաև որոշ հետազոտությունների, ինչպես նաև բուժման գները:

Ի դեպ, ուշագրավ է, որ այստեղ ոչ վիրահատական բուժման վճարը ոչ թե հաստատագրված է, այլ օրական կտրվածքով, ասենք՝ օրը 25.000 դրամ՝ նախկին 20.000-ի փոխարեն՝ ընդհանուր պալատում: Քանի օր կմնա հիվանդը, այնքան էլ կվճարի: 

Թե ինչու են բարձրացել գները, փորձեցինք պատասխան ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մի կերպ գտան մեկին, ով կարող է պատասխանել, վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցը, ուղարկեցինք: Անցել է մի քանի օր, իսկ պատասխան չկա: Երևի դժվար է պատասխանել՝ իրոք գները բարձրացե՞լ են, թե՞ ոչ: Կարծում ենք՝ ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են բարձրացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին (ֆոտո) Մեկ պաշարում են, ասում՝ ընտրեք, մեկ ասում են՝ մի ընտրեք. Ռուստամյանը՝ վարչապետի ընտրության մասին Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ. պարզաբանում է Լենա Նազարյանը Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում «Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը ԲՀԿ-ն ոչ թե մասնակցել, այլ պայքարել է ԱԺ-ում կազմակերպված սաբոտաժի դեմ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում
Ամենաընթերցված
Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վեր... Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը ներդրում... Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծա... Հայաստանյան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, արտ... Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը ևս մեկ հնարավորությու... Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան Խոշարածավալ ներդրումային ծրագիր՝ ժամանակի մարտահրա... Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տե... Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիան հոգեվարքի մե... Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաստանի ... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզ... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեությունը... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախնդիր մ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունն... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն ա... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմ... «ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա հ... Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի ինչպես ...
website by Sargssyan