Ստուգումներ գազալցակայաններում. որոշ ընկերություններ խուսափել են հարկեր վճարելուց

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերությունները 2016-2018թթ. ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ եւ խուսափել հարկերից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

Հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

loading...
ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հյուսիսային Կորեան նոր զենք է փորձարկել
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan