Սպանություն կատարելու մասին «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների հասցեին հնչած արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել. ԱԱԾ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, պետության և հասարակության համար այս կարևորագույն խնդրով մտահոգ անձինք իրենց գործողություններով, երբեմն հատում են օրինականության սահմանները, ինչը չի կարող անտեսվել իրավապահ մարմինների կողմից:

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:  

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով:  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա.Բ.-ն և Ա.Ա.-ն են:

2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ.-ն և Ա.Ա.-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաև հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:  Նախաքննությունը շարունակվում է: 

  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
loading...
Արթուր Գևորգյանի պաշտոնավարումից ի վեր՝ բռնցքամարտը ռեգրես է ապրել Բռնցքամարտի ֆեդերացիայում տիրող անառողջ մթնոլորտը կվնասի մարզաձևի զարգացմանը Հայաստանում Իրանը երբեք գլուխ չի խոնարհի ԱՄՆ-ի առաջ. Իրանի նախագահ Արթուր Գևորգյանը բռնցքամարտը վերակենդանացնելու փոխարեն այն խորը կոմայի մեջ է գցում Այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ այլեւս չեն լինելու. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին Բռնցքամարտի զարգացումը հնարավոր չէ Արթուր Գևորգյանի նախագահության օրոք Հայկական բռնցքամարտի հոգևարքը և Արթուր Գևորգյանի ամբիցիաները Արթուր Գևորգյանը սպորտի ամենից անփառունակ ղեկավարներից է, ինչի ապացույցը հայկական բռնցքամարտի ճգնաժամային վիճակն է Արթուր Գևորգյանի հետագա գործունեությունը, խնդիրներ է ստեղծում բռնցքամարտի զարգացման և առաջընթացի համար Սպորտում այդ ո՞ր «հաջողություններն» են Արթուր Գևորգյանին ամպագոռգոռ հայտարարություններ անելու հիմք տվել Բոլոր «նալոգ դնողներին» հատ–հատ բռնելու ենք, ներում–բեկում չկա. Փաշինյան Հայ մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա Արթուրը պետք է հասկանա, որ իր «ժամկետ»-ն անցել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Սպանության փորձ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
Ամենաընթերցված
Արթուր Գևորգյանը բռնցքամարտը վերակենդանացնելու փոխ... Բռնցքամարտի զարգացումը հնարավոր չէ Արթուր Գևորգյան... Հայկական բռնցքամարտի հոգևարքը և Արթուր Գևորգյանի ա... Արթուր Գևորգյանը սպորտի ամենից անփառունակ ղեկավարն... Արթուր Գևորգյանի հետագա գործունեությունը, խնդիրներ... Սպորտում այդ ո՞ր «հաջողություններն» են Արթուր Գևոր... Արթուրը պետք է հասկանա, որ իր «ժամկետ»-ն անցել է Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելական եկե... Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփական քա... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցուն ՀՀԿ էժանագին շոուն... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնարավոր... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանքն է Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա...
website by Sargssyan