Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասին

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին: Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ տուժողն իր խոսքը փոխեց, հնարավո՞ր է կաշառել են նրան, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են: «Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա ունի: Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, ուզել է անընդհատ կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել: Ինքն ասում է, որ բարկացել է, աթոռն է շուռ տվել, դրանից այդ վանասվածքն ստացել է»,- հավելեց նա:

 

Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե սայթաքելուց նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն ասաց՝ «թե ինչու է ոստիկանապետը նման հայտարարությամբ հանդես եկել նույնիսկ այն օրը, երբ դեռ դատարանում քննարկվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու հարցը, թողնում եմ հանրության դատին»:

Ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք համաձայն չեն դրա հետ, փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան ու բողոքարկում են այս որոշումը:

 
loading...
Բռնցքամարտի զարգացումը հնարավոր չէ Արթուր Գևորգյանի նախագահության օրոք Հայկական բռնցքամարտի հոգևարքը և Արթուր Գևորգյանի ամբիցիաները Արթուր Գևորգյանը սպորտի ամենից անփառունակ ղեկավարներից է, ինչի ապացույցը հայկական բռնցքամարտի ճգնաժամային վիճակն է Արթուր Գևորգյանի հետագա գործունեությունը, խնդիրներ է ստեղծում բռնցքամարտի զարգացման և առաջընթացի համար Սպորտում այդ ո՞ր «հաջողություններն» են Արթուր Գևորգյանին ամպագոռգոռ հայտարարություններ անելու հիմք տվել Բոլոր «նալոգ դնողներին» հատ–հատ բռնելու ենք, ներում–բեկում չկա. Փաշինյան Հայ մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա Արթուրը պետք է հասկանա, որ իր «ժամկետ»-ն անցել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Սպանության փորձ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Քալիֆորնիայում հրդեհների ժամանակ զոհվածների թիվը հասել է մինչեւ 80-ի Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին պայմանագրային զինծառայող է վթարի ենթարկվել Լարսի ճանապարհը փակ է ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով. նախարարություն Վարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատախսանատվություն. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մարտունիում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է
Ամենաընթերցված
Բռնցքամարտի զարգացումը հնարավոր չէ Արթուր Գևորգյան... Հայկական բռնցքամարտի հոգևարքը և Արթուր Գևորգյանի ա... Արթուր Գևորգյանը սպորտի ամենից անփառունակ ղեկավարն... Արթուր Գևորգյանի հետագա գործունեությունը, խնդիրներ... Սպորտում այդ ո՞ր «հաջողություններն» են Արթուր Գևոր... Արթուրը պետք է հասկանա, որ իր «ժամկետ»-ն անցել է Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելական եկե... Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփական քա... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցուն ՀՀԿ էժանագին շոուն... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնարավոր... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանքն է Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո...
website by Sargssyan