Հումանիստական ջրոցի` ըստ Ռուբեն Մելիքյանի. Ջրումը որպես վենդետտա արգելվում է

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

Տղաներ և աղջիկներ,

Վաղը Վարդավառ է՝ իմ ամենասիրած տոնը։

Հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ կանոններից (լրացված ու փոփոխված), որոնցով փորձ է կատարվում արտացոլել ու հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր իրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների և այլն)։

«Կանոն 1. Արգելվում է ջրել 63 տարեկանից բարձր, 3 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաև համազգեստ կրող իրավապահ մարմինների ծառայողներին։

Կանոն 2. Ջրումն իրականացվում է 16-28 C (60-82 F) ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝ դույլերով, այլ համանման տարաներով կամ մեխանիկական ջրամղիչ սարքերով՝ մարդու մկանային ուժի գործադրմամբ, իսկ բացառիկ դեպքերում՝ թույլ հզորության պոմպերի օգտագործմամբ։

Կանոն 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողի համար հասկանալի լեզվով տեղեկացնել վերջինիս ջրելու մտադրության մասին (պատշաճ ծանուցման պայման)։

Կանոն 4. Ջրողն իրավունք ունի ջրումն իրականացնել առանց սույն կանոնադրության 3-րդ կանոնով սահմանված պատշաճ ծանուցման, եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողը հրաժարվել է ջրվելու մասին պատշաճ ծանացված լինելու իրավունքից՝ հրապարակային հայտարարությամբ, կոնկլյուդենտ գործողություններով կամ այլ համարժեք եղանակով։

Կանոն 5. Եթե ջրվելու մասին պատշաճ ծանուցված ջրվողը ներկայացնում է հիմնավոր պատճառ ջրվելու անհնարինության մասին, ապա ջրումը կասեցվում է մինչև հիմնավոր պատճառի վերացումը։

Կանոն 6. Սույն կանոնադրության 5-րդ կանոնում նշված պատճառի հիմնավորությունը գնահատում է ջրողը՝ ելնելով համաչափության, խտրականության անթույլատրելիության, մարդու արժանապատվության հարգման, սիրո ու հանդուրժողականության սկզբունքներից։

Կանոն 7. Առաջնային ջրվողն իրավունք ունի առաջնային ջրողին ջրել առանց պատշաճ ծանուցման (հակադարձ ջրման իրավունք)։

Կանոն 8. Պաշտոնատար անձ հանդիսացող առաջնային ջրվողն իրավասու չէ հակադարձ ջրման իրավունքն իրացնել ԱԱԾ-ի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների միջոցով։

Կանոն 9. Սույն կանոնադրությամբ սահմանված կարգով առաջին անգամ ջրված զբոսաշրջիկներին ջրողը պարտավոր է պարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ ջրված զբոսաշրջիկն օգտվի 7-րդ կանոն սահմանված հակադարձ ջրման իրավունքից։

Հոդված վերջին։ Ջրումը որպես վենդետտա արգելվում է։»

Տարածել խնամքով։

loading...
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել Սկանդալից հետո Օլգա Բուզովան «անհետացել է» «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը (տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է «Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին
Ամենաընթերցված
Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքնահաստ... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատուհաս... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրության... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավորում ե... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան դուր... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելություն... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում են համ... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Հովիկ Աբրահամյանը ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մ... Ի՞նչ է լինելու քիչ ու վատորակ բերք ստացած հայ խաղո... Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ խաղողագործները լուրջ... Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առ... Խաղողագործների վիճակը այս տարի հատկապես բարդ է լին... Խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած… Ռոմանոս Պետրոսյանն անձնական խնդիրները լուծում է մա... Կոտայքի մարզպետին ե՞րբ են փռելու ասֆալտին... Ոստիկանությունը թիկնազոր է տրամադրում, իսկ հետո պա... Վալերի Օսիպյանը այս քայլով իրեն վերջնականապես «փռե...
website by Sargssyan