Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անթույլատրելի է

Արման Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է, քանի որ չկա Վյաչեսլավ Հարությունովի վնասվածքների մասին դատաբժշկական փորձանքնության եզրակացություն, այսինքն չկա եզրակացություն, որ այդ վնասվածքները եղել են ծեկռտուքի արդյունքում, այլ ոչ թե ընկնելու:

Հիշեցնենք նաև, որ Հարությունովը, ով ի սկզբանե հայտարարել էր, որ ծեծի է ենթարկվել, հետո ինքն անձամբ հերքեց իր հնչեցրած մեղադրանքները, հայտարարելով, որ ընկել է աթոռի վրա: Եթե չկա բողոք, այսիքն չկա տուժող, և ոչ մի ծեծկռտուք չի եղել, ապա ի՞նչ հիմքով է Ծառուկյանի օգնականը այժմ ձերբակալված: Հենց այս հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է: Իսկ եթե այսքանից հետո նա ազատ չի արձակվում, իսկ որոշ կայքեր շարունակում են ուղղորդված կերպով շահարկել այս թեման, տալով դրան քաղաքական երանգ, ուրեմն այս ամենի հիմքում հստակ քաղաքական շարժառիթներ են:

Նշենք, որ կայքերից մեկը անգամ այնքան հեռու էր գնացել իր շահարկումներում, որ գրել էր, թե Գագիկ Ծառուկյանը այս ամենի արդյունքում պետք է հեռացվի քաղաքականությունից: Իհարկե նմանատիպ կայքերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, քանի որ կայքը բացահայտ կերպով մերաղրում է նոր Կառավարությանը հին մեթոդներով գործելու, այս կամ այն գործչին «քաղաքականությունից հեռացնելու» մեջ; Նմանատիպ շահարկումենրը, որոնք իհարկե նպատակ ունեն ցեխ շպրտել Ծառուկյանի վրա, քանի որ տարիներ շարունակ ատամները սրած սպասել են նման միջադեպի և այժմ գործի անցել, չեն հասկանում, որ նման վերլուծություններով վնասում են նոր Հայաստանին՝ նրան վերագրելով բացահայտ ապօրինի ու հակասահմանադրական գործողություններ, ինչպիսին Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելն է:

Ծառուկյանը բացառիկ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ է և հասկանալի,է որ լուրջ մրցակից է ապագա ընտրություններում: Թերևս հենց քաղաքական մրցակցությունն է պատճառը, որ այսօր ոչ իրավաչափ կերպով ձերբակալված է պահվում Ծառուկյանի օգնականը, իսկ որոշ ուժեր այս ամենի մեջ արագորեն փորձում են ներքաշել նաև Ծառուկյանին: Շահարկումը ակնհայտ է, իսկ դրդապատճառները՝ տեսանելի: 

Սակայն ամեն դեպքում, որքան էլ քաղաքականությունը ենթադրի մրցակցություն (այլ կերպ չի էլ կարող լինել), անթույլատրելի է իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը: Առավել ևս անթույլատրելի է նոր Հայաստանում, որը հավակնում է իսկապես իրավական պետություն դառնալ, առանց իրավական հիմքերի մարդուն ձերբակալված պահելը:

loading...
Սերժ Սարգսյանն իր տեղում է. Շարմազանով Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել «Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan