Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է այն մասին, որ ինքն ու Նաիրա Զոհրաբյանը կանխել են մի քաղաքացու ինքնասպանության փորձը.

«Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։
Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին:
Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։

Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։
Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։

Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի: Այնուհետև, մեքենայով անձամբ եմ նրան ուղեկցել տուն։
Այլ մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնեմ։
Մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։

Հ.Գ. Առանձնակի շեշտեմ` ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունները փայլուն կատարեցին»:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը այդ քաղաքացուն հանդիպել է օդանավակայան գնալու ճանապարհին: Պատգամավորը մեկնում էր Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստի:

 
 
loading...
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ վերականգնվել է ավելի քան 43 մլն դրամ Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Հաատատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Ոստիկանության պետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին 102-րդ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Փանիկի հարակից տարածքում ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ Դավիթ Տոնոյանը Չինաստանի դեսպանի հետ կարևորել է համագործակցության զարգացման ներուժի իրացումը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը հանդիպել է մետալուրգների միության անդամների հետ Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործարանի դեմ բողոքի ակցիան ուղղորդված է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին
Ամենաընթերցված
Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապես դու... «Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ունի Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց նոր տ... Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար անսով... Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնակ... Հումանիստական ջրոցի` ըստ Ռուբեն Մելիքյանի. Ջրումը ... Ժամանակն է ճշմարտությունը տեսնելու, «փրփուրներից չ... Որոշ ուժեր ջանք չեն խնայում միջադեպը քաղաքականացնե... Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անթ... Քաղաքական շահ հետապնդողները՝ կոտրած տաշտակի առջև Քայլեր , որոնք լուրջ ներդրումների աղբյուր կարող են... Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է ապրանքաշրջանառո... Արտերկրյա ներդրումները տնտեսության զարգացման գրավա... Ինչու՞ է որոշ «թայֆաբազների» համար սահմռկեցուցիչ ա... Այլոց անուններով քողարկվելու ժամանակը անցել է... Ուղղորդված լրատվամիջոցները լռում են տարիներ շարուն... Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառ... Ի՞նչպես է համարձակվում խոսել արդարությունից, երբ «... Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հ... Տիկնա՛յք և Պարոնա՛յք, մի՛ մոռացեք, որ մի օր էլ ԱԱԾ...
website by Sargssyan