Վիգեն Հակոբյան. «Եթե կոնսենսուս չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի»

Դիմադրության օջախներ կան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանել է «Pressmedia»-ի հարցերին:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կբնորոշեք հետհեղափոխական այն փուլը, որն առկա է հիմա` հաշվի առնելով նաև ԱԱԾ-ի բացահայտումները և դրանց շարունակականության հնարավորությունը:
-Թավշյա հողափոխության նպատակներից մեկը կոռուպցիայի, անօրինականության, ստվերի դեմ սկզբունքային պայքարն է, ինչի մասին նաև «Live»-ի միջոցով իր խիստ դիրքորոշումն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ԱԱԾ պետի հայտարարության վրա, թե կան օպերատիվ տվյալներ, համաձայն որոնց` փորձում են վնասազերծել ԱԱԾ պետին և վարչապետին: Դատելով այդ հայտարարությունից` մի փուլում ենք, երբ կան դիմադրության ինչ-որ օջախներ: Ընդ որում`այդ դիմադրությունը ոչ միայն քաղաքական է, այլև կրիմինալ է, գուցե անգամ զինված, քանի որ խոսքը վնասազերծման մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարությունն աննախադեպ է: Վարչապետը վերոնշյալ տեսաուղերձի մեջ հայտարարեց` քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի են դուրս եկել, երկրում որոշ հարուստ, զինված ու լծակներ ունեցող մարդիկ իմ դեմ պայքարի են ելնելու: Վարչապետն այդ մասին ԱԱԾ-ից առաջ էր ասել, սակայն Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» էմոցիոնալ ֆոնին այդ հայտարարությունը կորավ: ԱԱԾ-ի ու վարչապետի շուրթերից բավականին տագնապալի հայտարարություն է հնչել: Այն համակարգը, որն ասոցացվում է կրիմինալի ու կոռուպցիայի հետ, սկսում է վտանգ զգալ: Սկսել են զինաթափել, նստեցնել ինչ-որ մարդկանց, ովքեր ինչ-ինչ համակարգերի սիմվոլներ են: Շատ հարցերում կարելի է չհամաձայնել, ընդդիմանալ, բայց կոռուպցիայի հարցում հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի կառավարությանը: Եթե իսկապես իրավիճակը նման սրության է հասել, երբ ուղղակիորեն սպառնում են, ժամանակ առ ժամանակ այդ աջակցությունը զանգվածային ինչ-որ ակցիաների միջոցով պետք է ցույց տալ: Հաշվի առնենք նաև այն, որ Ն. Փաշինյանի իրական հենարանը հանրությունն է, և հանրությունն այս կամ այն ձևով պետք է ցուցաբերի այդ աջակցությունը:
-Արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամկետներ են նշվում: Շրջանառվում է այս տարվա սեպտեմբերը, գալիք տարվա ապրիլը: Ձեր կարծիքով` ո՞րն է ողջամիտ ժամկետը: Ընտրությունների ձգձգումն ինչի՞ կարող է հանգեցնել: 
-Ընտրություններին ընդառաջ օրենսդրական փոփոխությունների խնդիրը շատ արագ կարող է լուծվել: Բայց իրականում այլ խնդիրներ կան: Բոլոր կուսակցություններն իրենց առաջ տարբեր խնդիրներ ունեն: Մեկի մոտ կառուցվածքային խնդիր է, մյուսի մոտ մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ, որ ընտրություններին մասնակցեն: Կան շատ տարբեր մոտեցումներ, կուսակցությունները շատ տարբեր շահեր ունեն: Իսկ վերոնշյալ հարցի շուրջ պետք է քաղաքական կոնսենսուս կամ պայմանավորվածություն լինի, որից կախված է նաև այն, թե խորհրդարանը ցրելու մեխանիզմը որքանո՞վ իրագործելի կլինի: Եթե խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ կոնսենսուս և ընդհանուր պայմանավորվածություն չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի: 
Կարծում եմ` ամենաօպտիմալը նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածն է. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտից հետո կարելի է պաշտոնապես մեկնարկ տալ նախընտրական փուլին: Այդ ժամանակահատվածը բխում է նաև հանրության շահերից, որովհետև ինչ ուզում եք ասեք, կառավարությունը ժամանակավոր է: Բոլոր լուծումներն ինչ-որ չափով համակարգային չեն: Առավել ևս` երբ խոսքը տնտեսական քաղաքականության մասին է: Մենք տեսնում ենք օպերատիվ հարցերի լուծում, հակամենաշնորհային և կոռուպցիայի դեմ պայքար, բայց համակարգային մոտեցում տնտեսությանը` առայժմ չենք տեսնում: Պատճառն այն է, որ կառավարությունը ժամանակավոր է, ձևավորվել է հանգամանքների բերումով: Ձևավորվել է ոչ թե գաղափարական, այլ «սիտուացիոն պարտնյորների» միջև: Այսինքն`կար «սիտուացիոն» շահ: Եվ ժամանակավոր կառավարությունը այդ պատճառով է, որ չի շտապում համակարգային հարցեր լուծել: Բայց պետք է լինի համակարգված տնտեսական, սոցիալական քաղաքականություն: Մեծ հաշվով` հանրությունը շահագրգիռ է, որ ընտրությունները որքան հնարավոր է շուտ լինեն, ըստ որի կձևավորվի ոչ թե ժամանակավոր կառավարություն, այլ մի ԱԺ և կառավարություն, որն իր գործունեությունը պլանավորում է ավելի երկար ժամանակահատվածի համար: 
-Նշեցիք համակարգային փոփոխությունների մասին: Այսինքն, թեկուզև ժամանակավոր լինելու պարագայում պետք է արդեն տեսնեի՞նք այդ փոփոխությունները: 
-Նկատի չունեմ այն, որ համակարգային փոփոխությունները պետք է ի կատար ածվեին, բայց մենք պետք է արդեն հստակ տեսնեինք տնտեսական քաղաքականությունը: Պետք է ուրվագծվեին ոչ միայն գերակա ճյուղերը, այլև իրականացման ուղիները: Այդ համատեքստում զարմանալի չէր, որ ծրագրում ոչ մի թիվ չկար: Կառավարությունն էլ է հասկանում, որ անիմաստ է գրել թվեր մի ժամանակահատվածի համար, որը սահմանափակվում է մինչև մեկ տարի ժամկետով: Լուրջ չէր լինի, քանի որ ընտրություններով կարող է փոխվել ոչ միայն կառավարությունը, այլև ԱԺ-ն է նոր լինելու, ուր քաղաքական ուժերի սպասվելիք հարաբերակցությունն այս պահի դրությամբ անորոշ է: Կարելի է միայն կռահել: Ոչինչ դեռ պարզ չէ, և այդ պարագայում ակնկալել, որ տնտեսական փոփոխություններ պետք է լինեին, ռեալ չէ: Այնուամենայնիվ պետք է գոնե ուրվագծվի: Իսկ ամենակարևորը` հասկանալի չէ, թե ո՞րն է կառավարության տնտեսական թիմը, ովքե՞ր են այդ թիմում և փոխվարչապետերից ով է պատասխանատու կոնկրետ տնտեսական քաղաքականության համար: Կամ ո՞վ է համակարգում հումանիտար ոլորտը` առողջապահությունը, կրթությունը և այլն: Գալիս է ժամանակը, երբ այսպիսի հարցերով էլ պետք է զբաղվել: Չեն կարողանում, որովհետև գերնպատակն աստիճանաբար դառնալու է օպերատիվ հարցերի լուծումն ու արտահերթ ընտրությունների նախապատրաստվելը: Այդ պատճառով եմ շեշտում` որքան շուտ, այնքան լավ հանրության համար: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի խնդիրներին, ապա, օրինակ, ՀՀԿ-ի համար` ինչքան ուշ, այնքան լավ, որովհետև իրենց ժամանակ է պետք ուշքի գալու համար: Թեև հենց թվում է, որ ուշքի են գալիս, մի նոր հարված են ստանում, օրինակ` Մանվել Գրիգորյանի գործի տեսքով: Յուրաքանչյուր ուժ իր խնդիրն ունի, այդ թվում` նաև արտախորհրդարանական: Այս պահին ոչ բոլոր ուժերն են պատրաստ ընտրությունների: 

Աննա Բադալյան

 

loading...
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել Սկանդալից հետո Օլգա Բուզովան «անհետացել է» «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը (տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է «Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին
Ամենաընթերցված
Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքնահաստ... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատուհաս... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրության... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավորում ե... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան դուր... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելություն... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում են համ... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Հովիկ Աբրահամյանը ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մ... Ի՞նչ է լինելու քիչ ու վատորակ բերք ստացած հայ խաղո... Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ խաղողագործները լուրջ... Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առ... Խաղողագործների վիճակը այս տարի հատկապես բարդ է լին... Խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած… Ռոմանոս Պետրոսյանն անձնական խնդիրները լուծում է մա... Կոտայքի մարզպետին ե՞րբ են փռելու ասֆալտին... Ոստիկանությունը թիկնազոր է տրամադրում, իսկ հետո պա... Վալերի Օսիպյանը այս քայլով իրեն վերջնականապես «փռե...
website by Sargssyan