ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՄՕ. իրո՞ք վտանգավոր է այն մեր առողջության համար

Մենք գիտենք, որ․․․
ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) պարունակող սննդամթերքը վտանգավոր է մարդու առողջության համար: Ի դեպ, Հայաստանում, ինչպես նաև մի շարք երկրներում այն արգելված է:
Իրականում պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ: Չկա ոչ մի գիտական տվյալ ԳՄՕ պարունակող սննդամթերքի վնասակարության մասին: Գործում է մարդկային ինքնապահպանության սովորական բնազդը՝ ամեն նոր բանից հեռու մնալ: Իսկ ընդհանրապես, գիտականորեն 100 %-ով երաշխավորել որևէ սննդամթերքի անվտանգություն անհնար է:
ԳՄՕ-ն այն է, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։ Մոտավորապես 12 000 տարի առաջ արհեստական ընտրության և բուծման միջոցով մարդիկ արդեն ընտելացրել են որոշ բույսեր և կենդանիներ: Ընտրողական բուծման գործընթացը՝ սելեկցիան, որում ընտրվում են օգտակար հատկանիշներով առանձնյակներ և օգտագործվում սերունդ ստանալ նպատակով, հանդիսանում է ժամանակակից գենետիկական ձևափոխման նախատիպը: Նույնը հիմա կատարվում է ԳՄՕ օրգանիզմ ստանալիս, սակայն կարճ ժամանակում: Գենային ինժեներիան օգտագործվում է նոր տեսակի բույսերի և կենդանիների ստացման համար, որոնք ավելի կայուն կլինեն միջավայրի անբարենպաստ պայմանների և վնասատուների նկատմամբ, կունենան լավ որակական հատկանիշներ:
Ինչպես ցանկացած սննդամթերք, այնպես էլ ԳՄՕ պարունակող սննդի ԴՆԹ-ն մարսվում է մարդու ստամոքսում և այդ մարսված գեները չեն կարող ազդել մարդու վրա: Ի դեպ, հաճախ ԳՄՕ պարունակող սննդամթերքը ավելի օգտավետ է, քան այլ սննդամթերք, քանի որ, օրինակ, նրա աճեցման համար թունաքիմիկատներ չեն օգտագործվում, ավելի սննդարար են և ամենակարևորը՝ ավելի էժան:
Ներկայում շատ երկրներում ինչպես աճեցնում, այնպես էլ սննդում օգտագործում են ԳՄՕ պարունակող սննդամթերք: Ենթադրվում է, որ, օրինակ, ԱՄՆ-ում այն կազմում է 40 % (ԱՄՆ-ում չի պահանջվում սննդամթերքի պիտակի վրա ԳՄՕ պարունակության մասին նշում կատարել): Չնայած օրենսդրորեն Հայաստանում դրանք արգելված են ՝ նշել, որ մենք չենք օգտագործում ԳՄՕ, անհնար է (ԳՄՕ-ի լաբորատոր հաստատումը խիստ բարդ է): Ի դեպ, ԱՄՆ-ը հանդիսանում է երկարակեցության բարձր մակարդակ ունեցող երկիր:
Կարևորն այստեղ այն է, որ բնապահպանները և առողջ սննդի ջագատովները նոր թեմա ունեն: Բայց առաջարկում եմ այս ամենի համար ինձ «չուտել», քանի որ ես էլ եմ ԳՄՕ պարունակում:

Կամո Խաչիկյան

 

loading...
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել Սկանդալից հետո Օլգա Բուզովան «անհետացել է» «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը (տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է «Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին
Ամենաընթերցված
Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքնահաստ... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատուհաս... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրության... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավորում ե... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան դուր... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելություն... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում են համ... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Հովիկ Աբրահամյանը ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մ... Ի՞նչ է լինելու քիչ ու վատորակ բերք ստացած հայ խաղո... Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ խաղողագործները լուրջ... Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առ... Խաղողագործների վիճակը այս տարի հատկապես բարդ է լին... Խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած… Ռոմանոս Պետրոսյանն անձնական խնդիրները լուծում է մա... Կոտայքի մարզպետին ե՞րբ են փռելու ասֆալտին... Ոստիկանությունը թիկնազոր է տրամադրում, իսկ հետո պա... Վալերի Օսիպյանը այս քայլով իրեն վերջնականապես «փռե...
website by Sargssyan