ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ է անում չտրվել ադրբեջանական կեղծիքին և հիմք ընդունել ՀՀ ՊՆ տեղեկատվությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կեղծիք է որակում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրերը Նախիջևանի հատվածում 11 հազար հեկտար հողերի գրավման մասին: ԱԳՆ խոսնակը կոչ արեց հիմք ընդունել միայն պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը: «Վերջին զրույցը, որ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ ունեցել ենք, կես ժամ առաջ էր, երեկ երեկոյան, այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներով 11 հազար հեկտարի միասին տեղեկատվություն էր տարածվել, թե լուրջ մարտեր են ընթանում, հարձակում է պլանավորվում: Այս ամենը կեղծիք է, խնդրում եմ հիմնվել միայն մեր պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա, որն այս տարիներին որևէ կասկածի տեղիք չի տվել»,-ասաց Տիգրան Բալայանը:

ԱԳՆ խոսնակը հավելեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դիվանագիտության առջև դրված խնդիրներից է միջազգային հանրությանը տեղեկացել Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանին և ԼՂ շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումների մասին ու դրա միջոցով կանխարգելել հնարավոր սրումը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ այդ ամենն Ադրբեջանն անում է այն ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահներն են տարածաշրջանում, Տիգրան Բալայանն ասաց. «Մեր մոտեցումները հրապարակային են, մենք հատուկ մեկնաբանություն տվեցինք Արցախում զինվորի սպանության հետ կապված Մինսկի խմբի համանախագահների այցելության նախօրեին: Սադրանք, որի հետևանքով պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել, դա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքն իր հանձնառություններին և առաջին հերթին՝ համանախագահ երկրների և համանախագահության ինստիտուտի հանդեպ»:

loading...
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել Սկանդալից հետո Օլգա Բուզովան «անհետացել է» «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը (տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է «Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին
Ամենաընթերցված
Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքնահաստ... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատուհաս... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրության... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավորում ե... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան դուր... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելություն... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում են համ... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Հովիկ Աբրահամյանը ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մ... Ի՞նչ է լինելու քիչ ու վատորակ բերք ստացած հայ խաղո... Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ խաղողագործները լուրջ... Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առ... Խաղողագործների վիճակը այս տարի հատկապես բարդ է լին... Խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած… Ռոմանոս Պետրոսյանն անձնական խնդիրները լուծում է մա... Կոտայքի մարզպետին ե՞րբ են փռելու ասֆալտին... Ոստիկանությունը թիկնազոր է տրամադրում, իսկ հետո պա... Վալերի Օսիպյանը այս քայլով իրեն վերջնականապես «փռե...
website by Sargssyan