Տիգրան Ավինյանը տեղեկություն չունի «Վալեքս» ընկերությունը սնանկ ճանաչելու գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեղուտ»-ի հանքավայրում առաջացած խնդիրները կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ ինքը հանքավայրը շահագործող «Վալեքս» ընկերության կողմից սնանկ ճանաչվելու գործընթաց սկսելու մասին տեղեկատվության չի տիրապետում:

Պատգամավորը նշեց, որ «Թեղուտ»-ի հանքավայրի շատ աշխատակիցներ իրենց հողերը էժան գնով վաճառել են հանքավայրը շահագործող «Վալեքս» ընկերությանը և ստացել են բանավոր հավաստիացում, որ 50 տարի ապահովված են լինելու աշխատանքով, սակայն այս պահին այդ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, կորցրել են իրենց հողերը, ինչպես նաև ունեն վարկային պարտավորություններ, որոնք չեն կարողանում կատարել աշխատանքից զրկված լինելու պատճառով: «Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է հանքավայրի շահագործման վերագործարկում, եթե այո, ի՞նչ ժամկետներում դա տեղի կունենա, և հնարավո՞ր է որևէ կերպ սառեցնել այդ մարդկանց վարկերը մինչև լուծում ստանա նրանց աշխատանքի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարրեց Կյուրեղյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցը կառավարության առաջնահերթությունների ցանկում է: «Անձամբ հանդիպել են «Վալեքս»-ի ներկայացուցիչների հետ, քաջատեղյակ եմ խնդրին, այս պահին իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որն այս հարցով զբաղվում է: «Վալեքս»-ն այս պահին ունի խնդիրներ: Հանձնաժողովն արդեն իսկ մյուս շաբաթ կանի իր առաջին նիստը և արդեն ըստ քննարկված հարցերի  ես կարծում եմ լուծումներն առաջ կգան»,- ասաց Ավինյանը:

Արմենուհի Կյուրեղյանը խնդրեց հարցերը քննարկելիս հաշվի առնել այն հանգամանքը,  որ մարդիկ, ովքեր վարկեր ունեն, բանկերից նամակներ են ստացել, որ եթե առաջիկայում իրենց վարկային հաշիվներին գումարներ մուտք չարվեն, վարկերի տոկոսները կբարձրացնեն: «Նաև խոսակցություն է սկսվել, թե ընկերությունը սկսել է սնանկացման գործընթաց: Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է»,- հարցրեց Կյուրեղյանը:

Ավինյանը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, ընկերությունն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովի անդամները լսեցին այն մտահոգությունները, որոնք դուք բարձրացրիք և հաշվի կառնեն դրանք»,- ասաց փոխվարչապետը:

loading...
Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ. Օգտատերերը Տիգրան Հովհաննիսյանի մասին Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կարող ընկալել Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի հոգեբուժարանում Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել Անմեղսունակ շառլատանի հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները Հոգեբուժարանի պացիենտների ասածները չեն կարող ազդեցություն ունենալ մարդկանց բարի համբավի վրա Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը Հունիսի 21-ին կամփոփվի «Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնը Գտեք այս ✌❤U սիմվոլները խաղադրույքի տոմսի վրա Մամուլի որոշ ներկայացուցիչներ շարունակում են աշխատել «պղտոր ջրում՝ ձուկ որսալու» ավանդական սկզբունքով Լրագրողական մանիպուլացիան բացահայտվեց Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարկ վերլուծություններ գրելու ժամանակն է Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով Wikimedia-ում Երևանի մասին հոդվածները 1 ամիս կթարգմանվեն տասնյակ լեզուներով. Ամենաակտիվ թարգմանողները կհրավիրվեն 2800-ամյակին Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)
Ամենաընթերցված
Մամուլի որոշ ներկայացուցիչներ շարունակում են աշխատ... Լրագրողական մանիպուլացիան բացահայտվեց Հասարակությանը փորձ է արվում հրամցնել հերթական կեղ... Նվեր Ծառուկյանի տարկետման թեման պղտոր ջրում ձուկ ո... Մութ սենյակում սև կատու փնտրողները ձախողվեցին Պրիմիտիվ պատվեր, որը չի դիմանում ոչ մի քննադատությ... Պարզագույն տգիտություն և ստորագույն պատվեր Ծառուկյանի գազալցակայաններում ՊԵԿ ստուգումների թեմ... Զուր չէ դժգոհության ալիքը՝ «Բարեգործության մասին» ... Իրականում 60 տոկոս աղքատություն ունեցող երկրում բա... Խորհրդակցական հանձնաժողովը նեղ քաղաքական շահեր սպա... Իշխանական լծակների կիրառո՞ւմ և շանտա՞ժ արտահերթ ըն... Բարեգործության նոր օրենքը լրացուցիչ լծակ է Փաշինյա... Փաշինյանն ու ՀՀԿ-ականները միացել են, որպեսզի բարեգ... Դոն Պիպոյի սարքած գործի արդյունքով ամուսինս կալանք... Ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել Գագիկ Ծառուկյանի ... Պետական լծակները՝ քաղաքական ճնշումների գործիք Ռեպրեսիա՝ ուղղված բարեգործության դեմ Թիրախում հայտնվել է ամենամարդասիրական ոլորտը «Առաջին ծիծեռնակը» Էներգետիկային նախարարից եկավ
website by Sargssyan