Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում «Երևանի էներգաարդյունավետության ծրագրին» տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացվել է մայրաքաղաքի մանկապարտեզների տեխնիկական վիճակի/սեյսմիկ հետազննություն։ «Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն» իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրված ֆինանսական պայմանագրի հիման վրա:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 31 մանկապարտեզներ։

Հունիսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ հետազննության արդյունքների ներկայացում և քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։

«Մենք միշտ ընդգծում ենք յուրաքանչյուր խնդրի բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործոնների համադրությունը։ Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է թվալ խոշոր ներդրում, որը, սակայն, արդարացված է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ, ինչպես գիտեք, ցանկացած աղետ կանխելն ավելի քիչ ծախսատար է, քան հետևանքները վերացնելը». ասաց  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հիշեցրեց, որ եթե մինչև 1988թ-ը Երևանում կառուցվող բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունը մինչև 8 բալ էր, ապա 88-ի երկրաշարժից հետո այս չափորոշիչը վերանայվեց և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն առաջացավ։ 2017թ․ կոմիտեն մշակել և կառավարությանն է ներկայացրել շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարություն, որով նախատեսվում է, ըստ կարևորության, հաջորդաբար կատարել շենքերի փաստացի տեխնիկական վիճակի հետազննություն, տրամադրել շենքերի տեխնիկական անձնագրեր և ստեղծել միասնական բազա։ ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված գնահատման տվյալները կհամալրեն այդ բազան։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը վստահեցրեց, որ ՄԱԶԾ չի սահմանափակվելու միայն մանկապարտեզներով, աջակցելու է նաև հանրային նշանակության այլ շենքերի սեյսմակայունության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ մասնագետների խումբը մանկապարտեզների սեյսմակայունության ուժեղացման առաջարկները մշակելիս օգտագործել է նորարարական մոտեցումներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Ներկայացնելով հետազննության արդյունքները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ շենքերի յուրաքանչյուր տիպի համար կարողացել են գտնել նվազագույն ֆինանսական միջոցներով մանկապարտեզների սեյսմակայունությունը բարձրացնելու լավագույն տարբերակը։ Միայն մեկ մանկապարտեզի դեպքում հետազննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն. ուժեղացումը նպատակահարմար չէ։

Հետազննության արդյունքների ներկայացմանը հետևեց արդյունավետ քննարկում և կարծիքների ակտիվ փոխանակում:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրին տրամադրվող տեխնիկական օժանդակության հետագա աշխատանքները ներառում են՝

  • մանկապարտեզների շենքերի էներգետիկ աուդիտների իրականացումը /ընթացքում է/,
  • Տեխնիկական հետազննության և էներգետիկ աուդիտի արդյունքների հիման վրա մանկապարտեզների հիմնանորոգման նախագծերի մշակումը,
  • Շինարարության ընթացքում տեխնիկական և հեղինակային հսկողությունը,
  • Շահագործման առաջին տարվա ընթացքում մոնիտորինգի իրականացումը:
loading...
Պուտինը եւ Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 11-ին՝ Փարիզում «Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան». Արարատ Միրզոյանը խաղաղվելու մաղթանք է հղել ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին (ֆոտո) Մեկ պաշարում են, ասում՝ ընտրեք, մեկ ասում են՝ մի ընտրեք. Ռուստամյանը՝ վարչապետի ընտրության մասին Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ. պարզաբանում է Լենա Նազարյանը Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում «Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը ԲՀԿ-ն ոչ թե մասնակցել, այլ պայքարել է ԱԺ-ում կազմակերպված սաբոտաժի դեմ
Ամենաընթերցված
Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վեր... Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը ներդրում... Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծա... Հայաստանյան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, արտ... Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը ևս մեկ հնարավորությու... Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան Խոշարածավալ ներդրումային ծրագիր՝ ժամանակի մարտահրա... Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տե... Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիան հոգեվարքի մե... Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաստանի ... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզ... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեությունը... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախնդիր մ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունն... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն ա... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմ... «ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա հ... Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի ինչպես ...
website by Sargssyan