«Առաջին ծիծեռնակը» Էներգետիկային նախարարից եկավ

Ասանետ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովրդական պայքարը հաջողությամբ պսակվեց ու այժմ իշխանությունը ժողովրդի կողմից ցանկալի ղեկավարների ձեռքում է։ Բնական է, որ հասարակությունը ակնկալում է գործնական ու տեսանելի քայլեր, որոնք պետք է ուղղակի ազդեն մարդու կենսական պայմանների վրա։ Իսկ այդպիսի հույսեր ունեն բոլորը, քանի որ հեղափոխությունը հենց փոփոխությունների համար եղավ։ Այդ հուսյերը պայմանավորված են նաև նրանով, որ հիմա այնպիսի ուժեր են Կառավարություն ձևավորել, որոնք խոսքը քամուն տվողների տեսակին չեն պատկանում։ Այս իսկ պատճառով էլ սպասվող փոփոխությունները իրենց երկար սպասեցնել չտվեցին։

Կառավարության վերջին նիստի ժամանակ անդրադարձ եղավ նաև ամենաառանցքային հարցերից մեկին՝ հոսանքի և գազի սակագնի նվազեցման հնարավորությանը։ Հիմնվելով ոլորտում իրականացված փորձագիտական ուսումնասիրության վրա՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ով ԲՀԿ քվոտայով է առաջադրված, վերոնշյալ նիստում առաջարկեց անապահով խավի համար նվազեցնել Էլեկտրաէներգիայի սակագինը։ Խոսքը, մասնավորապես, գնում է 120-130 հազար սոցիալապես անապահով ընտանիքների մասին, որոնք այսուհետ կօգտվեն էլեկտրոէներգիայից 10 նվազեցված սակագնով։ Եվ սա դեռ գործի միայն սկիզբն է:

Արձանագրված իրողությունը թույլ է տալիս հանգել կարևոր եզրակացությունների։ Նախ, որ ճիշտ մարդիկ են հայտնվել նախարարների պաշտոններին, ու քանի որ ԲՀԿ-ական քվոտայով նշանակված նախարարի գործունեությունն է հասարակության կողմից առանձնակի ողջունվել, պետք է փաստել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով անձամբ է զբաղվել նախարարների ընտրության գործով, կադրային ճիշտ և լավ քաղաքականություն է վարում և առաջադրում է մարդկանց, որոնց մասնագիտական կարողություններն ու նվիրումը կարող է լավագույնս ծառայել ի շահ ժողովրդի և պետության։ Երկրորդ, թույլ է տալիս փաստել, որ ժողովուրդը չի սխալվել, որ գնացել է փոփոխություների ճանապարհով, որի հետևանքով իշխանությունը այժմ հուսալի ու պետականամետ պաշտոնյաների ձեռքերում է։ Իսկ կառավարությունից եկած այս «առաջին ծիծեռնակը» թող լինի մյուս նախարարությունների համար օրինակելի ու ընդօրինակելի։

loading...
Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ. Օգտատերերը Տիգրան Հովհաննիսյանի մասին Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կարող ընկալել Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի հոգեբուժարանում Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել Անմեղսունակ շառլատանի հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները Հոգեբուժարանի պացիենտների ասածները չեն կարող ազդեցություն ունենալ մարդկանց բարի համբավի վրա Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը Հունիսի 21-ին կամփոփվի «Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնը Գտեք այս ✌❤U սիմվոլները խաղադրույքի տոմսի վրա Մամուլի որոշ ներկայացուցիչներ շարունակում են աշխատել «պղտոր ջրում՝ ձուկ որսալու» ավանդական սկզբունքով Լրագրողական մանիպուլացիան բացահայտվեց Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարկ վերլուծություններ գրելու ժամանակն է Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով Wikimedia-ում Երևանի մասին հոդվածները 1 ամիս կթարգմանվեն տասնյակ լեզուներով. Ամենաակտիվ թարգմանողները կհրավիրվեն 2800-ամյակին Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)
Ամենաընթերցված
Մամուլի որոշ ներկայացուցիչներ շարունակում են աշխատ... Լրագրողական մանիպուլացիան բացահայտվեց Հասարակությանը փորձ է արվում հրամցնել հերթական կեղ... Նվեր Ծառուկյանի տարկետման թեման պղտոր ջրում ձուկ ո... Մութ սենյակում սև կատու փնտրողները ձախողվեցին Պրիմիտիվ պատվեր, որը չի դիմանում ոչ մի քննադատությ... Պարզագույն տգիտություն և ստորագույն պատվեր Ծառուկյանի գազալցակայաններում ՊԵԿ ստուգումների թեմ... Զուր չէ դժգոհության ալիքը՝ «Բարեգործության մասին» ... Իրականում 60 տոկոս աղքատություն ունեցող երկրում բա... Խորհրդակցական հանձնաժողովը նեղ քաղաքական շահեր սպա... Իշխանական լծակների կիրառո՞ւմ և շանտա՞ժ արտահերթ ըն... Բարեգործության նոր օրենքը լրացուցիչ լծակ է Փաշինյա... Փաշինյանն ու ՀՀԿ-ականները միացել են, որպեսզի բարեգ... Դոն Պիպոյի սարքած գործի արդյունքով ամուսինս կալանք... Ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել Գագիկ Ծառուկյանի ... Պետական լծակները՝ քաղաքական ճնշումների գործիք Ռեպրեսիա՝ ուղղված բարեգործության դեմ Թիրախում հայտնվել է ամենամարդասիրական ոլորտը «Առաջին ծիծեռնակը» Էներգետիկային նախարարից եկավ
website by Sargssyan