Կառավարության արտահերթ նիստ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Դրանցից մեկը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որը ենթադրում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Օրինագծի բացատարական մասում նշվում է.

«Համակարգի ամբողջական ներդրումը կարեւոր է՝ հաշվի առնելով հետեւյալ փաստերը՝

Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող եւ ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ եւ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:  Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ եւ ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում(որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը եւ գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված։

Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը,եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնելայն ռիսկերը, որոնք կարճաժամկետ եւ  երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ:

Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու եւ համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն եւ ներառական դարձնելու ուղղությամբ։

Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ եւ թափանցիկ, եւ կկայացնիայնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը:

Համակարգի ներդրման հետ կապված հասարակության հիմնական մտահոգությունը դրանով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռն է։ Դրա մեղման համար պետությունը իր վրա է վերցնում կուտակային համակարգին միացած եւ այդ դրան միացող անձանց համար դրա ամբողջական ներդրման փուլում առաջացող բեռի զգալի մասը՝ համակարգի սահուն ներդրումը ապահովելու համար։ Միեւնույն ժամանակ, կառավարությունը հանձնառություն է ստանձնում իրականացնելու եկամտային հարկի բարեփոխումներ, որն ուղղված կլինի քաղաքացիների՝ սոցիալական վճարների բեռի զգալի նվազեցմանը։ Ընդ որում, անձանց կողմից որոշակի չափով սոցիալական վճար կատարելը դրական կանդրադառնա համակարգի արդյունավետության վրա, քանի որ քաղաքացիները հետաքրքրված եւ պահանջատեր կլինեն համակարգի գործունեության նկատմամբ»:

Որպես ակնկալվող արդյուք կառավարությունը նշում է հետեւյալը.

«Օրենքի փոփոխությամբ պետական բյուջեի վրա է դրվում կենսաթոշակային համակարգին անդամակցող եւ նոր միացող անձանց կողմից կատարվող վճարների կեսը, որի արդյունքում ապահովվում է համակարգի սահուն եւ ամբողջական ներդրումը։Մասնավորապես, գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար»:

loading...
Պուտինը եւ Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 11-ին՝ Փարիզում «Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան». Արարատ Միրզոյանը խաղաղվելու մաղթանք է հղել ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին (ֆոտո) Մեկ պաշարում են, ասում՝ ընտրեք, մեկ ասում են՝ մի ընտրեք. Ռուստամյանը՝ վարչապետի ընտրության մասին Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ. պարզաբանում է Լենա Նազարյանը Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում «Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը ԲՀԿ-ն ոչ թե մասնակցել, այլ պայքարել է ԱԺ-ում կազմակերպված սաբոտաժի դեմ
Ամենաընթերցված
Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վեր... Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը ներդրում... Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծա... Հայաստանյան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, արտ... Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը ևս մեկ հնարավորությու... Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան Խոշարածավալ ներդրումային ծրագիր՝ ժամանակի մարտահրա... Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տե... Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիան հոգեվարքի մե... Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաստանի ... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզ... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեությունը... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախնդիր մ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունն... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն ա... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմ... «ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա հ... Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի ինչպես ...
website by Sargssyan