PressMedia.am | Ծառուկյանը հասկացրեց, որ անհիմն շահարկումները թիթեռի կյանք ունեն․․․

Ծառուկյանը հասկացրեց, որ անհիմն շահարկումները թիթեռի կյանք ունեն․․․

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերին ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի կողմից մի շարք գործարարների մոտ իրականացված ստուգումներից հետո որոշ ֆեյսբուքյան օգտատերեր սևեռվել էին իրենց հատուկ ուշադրությամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ՝ մասնավորապես, նրան պատկանող ընկերություններում նույնպես ստուգումներ անցկացնելու կոչով։Կույրին էլ էր տեսանելի, որ ցանկացած թեմայի մասին խոսելիս անպայման ինչ-որ տողում հիշում էին Ծառուկյանին, ինչով և մատնում էին հրահանգված գործելաոճի մասին։

Երեկ հունիսի 1-ին, լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ վերջին օրերին սոցցանցերում արհեստականորեն շրջանառության մեջ մտած թեմային և բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ։

Նախ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր ընկերությունները ստուգել են, ստուգում են և ստուգելու են, և որ իր դռները միշտ բաց են ստուգումների համար։ Սա ջախջախիչ պատասխան էր մի շղթայի բոլոր օղակներին, որոնք ներառոմ են իրական օգտատերերի, ֆեյքերի և մի շարք կայքերի, ովքեր մեկ կենտրոնից հրահանգով լծվել էին Ծառուկյանի ընկերություններում ստուգումների մասին նույն թեմային։ Ավելին, նրանք նշում էին կոնկրետ ընկերությունների անուններ, մասնավորապես Արարատի ցեմենտի գործարանը, «Օնիրա քլաբ»-ը և այլն։

Ոորշ կայքեր անգամ այնքան էին ոգևորվել, որ Ծառուկյանին վերագրում էին մենաշնորհներ, օրինակ ցեմենտի ոլորտում, այն դեպքում երբ Հայաստանում գործում են ցեմենտի մի քանի գործարաններ և ցեմենտ ներկրվում է և՛ Իրանից և՛ Վրաստանից։Գագիկ Ծառուկյանը նշեց, որ օրինակ «Շանգրի Լա» խաղատան համար ամսեկան 900 հազար դոլար է վճարում որպես լիցենզիայի վճար, այն դեպքում, երբ Հայաստանում գործող մյուս խաղատների համար գործում է ընդամենը 20 հազար դոլարի վճար։ Տարբերությունն ակնհայտ է, այս դեպքում խոսքը գնում է տարեկան շուրջ 11 միլիոն դոլարի մասին։ Ինչևէ, ակնհայտ էր, որ այս ամենը պատվեր էր և երկար կյանք չէր կարող ունենալ։

Ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվում են քաղաքականությամբ, քաջատեղյակ են, թե 2015 թվականի հայտնի իրադարձություններից հետո ինչպիսի մասշտաբային ստուգումներ եղան Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, որոնք երբեմն ուղեկցվում էին ամենակոպիտ մեթոդներով, օրինակ դիմակավորված անձանց կողմից այս կամ այն ընկերություն ներխուժելով, խախտելով բարեկրթության կամ տարրական էթիկայի կանոնները։ Իսկ վերջին ամիսներին Առինջ մոլում իրականացված հարկային տեռորի մասին, որի ժամանակ անգամ քաղաքացուն վրաերթի ենթարկեցին, վստահաբար գիտեն բոլորը, քանի որ նման գործելաոճի արդյունքում բանը հասավ անգամ մասսայական բողոքի ակցիաների։

Այսքանից հետո Ծառուկյանի ընկերություններում ստուգումների թեման շահարկողները կամ անտեղյակ են այս ամենի մասին, հետևաբար իրավունք չունեն խոսել մի բանից, ինչից անտեղյակ են, կամ պարզապես սովորական պատվեր կատարողներ են, ովքեր ուղղակի թեման գցում են դաշտ, թերևս, կոնկրետ ակնկալիքով՝ սեպ խրել Ծառուկյանի և Փաշինյանի համագործակցության մեջ, ինչը բնականաբար չի ստացվում և չի ստացվելու։ 
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը նաև դրսից է փող ներդնում իր ընկերությունների վրա՝ դրանք զարգացնելու, նոր աշխատատեղեր բացելու համար, ինչը կարող է լավ ուղենիշ լինել մյուս գործարարների համար ևս՝ հետևել Ծառուկյանի օրինակին և դրսից եկած փողը ներդնել հայրենիքում՝ հայրենի տնտեսությունը զարգացնելու համար, մի բան, ինչն անում է Ծառուկյանն արդեն երկար տարիներ։ Այսպիսով եթե ուրիշներն իրենց հայրենի բիզնեսից շահույթ են ստացել և այդ գումարը Հայաստանից «դուրս հանել», ապա Ծառուկյանն արել է ու անում է ճիշտ հակառակը՝ դրսից գումար բերելով Հայաստան և ներդրում անելով Հայաստանի տնտեսությունում։

Իր հարցազրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը նաև հստակ տարբերակում անցկացրեց օլիգարխի և խոշոր գործարարի միջև, նշելով, որ օլիգարխը նա է, ով օգտվում է իշխանական և վարչական լծակներից՝ սեփական բիզնեսը արտոնյալ պայմաններով զարգացնելու, հարկային արտոնություններ ստանալու, մենաշնորհներ զբաղեցնելու և գերշահույթներ ունենալու համար։

Այսպիսով երեկվա հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը տվեց բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, հասկացնելով, որ անհիմն շահարկումները թիթեռի կյանք ունեն, իսկ սադրիչ ու պառակտիչ գործողությունները միշտ դատապարտված են ջախջախվելու ընդամենը մեկ հարցազրույցով։

loading...
Արկտիկայի ամենահին եւ ամենապինդ սառույցը պատմության մեջ առաջին անգամ սկսել է ճաքել եւ կոտրվել Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով Հասարակական տրանսպորտում կգործեն տեսահսկման, հովացման և ջեռուցման համակարգեր. քննարկվել են նոր համակարգի հիմնական չափորոշիչները Բելգիայի ամենառոմանտիկ ամրոցը «երազանքի աշխատանքի» հայտարարություն է հրապարակել «Սինքֆիլդի գավաթ». Արոնյանն ու Մամեդյարովը 24 քայլում ավարտեցին պարտիան Իրինա և Լուսինե Թովմասյանների համատեղ հանգստի հետաքրքիր պահերն ու իրականացած երազանքը Ռուսաստանն առանց սեփական շահերին վնասելու կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին Մերժվածը սերիալի Ամբիկան իրական կյանքում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալին Ո՞վ է Շիվի կինը, թե՞ Շիվն ամուսնացած չէ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել 15 գաղտնիք՝ ինչպես դառնալ ինստագրամյան հայտնի մոդել Հայտնի են 2018-ի առաջին կիսամյակում ամենաշատը վաճառված ավտոմեքենաները Գիտնականները խոսել են ալկոհոլային և էներգետիկ ըմպելիքներով պատրաստված կոկտեյլների վնասի մասին Բելգիայի թագավորական ընտանիքը Հայաստանում է
Ամենաընթերցված
Գ.Ծառուկյանն իր հեղինակությունն ու անձնական կապերը... Գ.Ծառուկյանը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և առա... Հայստանում ՏՏ ոլորտին ուղղված ներդրումները բեկումն... Նոր հեռանկարներ Հայաստանի զարգացման համար. Գ. Ծառո... Հայաստանը Գ. Ծառուկյանի ջանքերի շնորհիվ կվերածվի ի... Վստահելով Գ. Ծառուկյանին՝ ՏՏ ոլորտի 2000 մասնագետն... Գ. Ծառուկյանի նախաձեռնած ներդրումների շնորհիվ Հայա... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառով բռն... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծաղելի... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր փոխեց... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահի ընտ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայում տիր... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն ա... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունից... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտում այլ... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում են ձևա... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առկա խն... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդերացիայ...
website by Sargssyan