Ամասիայում ազդարարվեց «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 20  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության օրերի շրջանականում, Ամասիայում մայիսի 20-ին ազդարարվեց Եվրամիության  Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի  մեկնարկը:

Ծրագիրն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության (ՄԿՄ), Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի հետ։ Միջոցառմանը ներկա էին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարդեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար  Սուրեն  Պապիկյանը, ՀՀ  գյուղատնտեսության նախարար Արթուր  Խաչատրյանը, մարզային կառույցի և համայնքապետարանի պատասխանատուներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզում բրդի արժեշղթայի ձևավորմանը և զարգացմանը՝ գործող և նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի շրջանակներում Ամասիա համայնքում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ 23 նոր աշխատատեղի ստեղծման հնարավորությամբ։

Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից առաջարկված 14 լավագույն բիզնես-առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ: Ծրագրի ընթացքում զբաղվածության կենտրոններում հաշվառված շուրջ 150 աշխատանք փնտրողներ դասընթացների շնորհիվ կզարգացնեն իրենց հմտությունները՝ բարձրացնելով իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող այս ծրագիրը կնպաստի նաև տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար։

«Տնտեսական զարգացման կայունությունն ապահովված էերբ իշխանություններըհամագործակցում են մասնավորպետական և քաղաքացիական հասարակության կառույցներիհետ՝ բարելավելու համար գործարար միջավայրըպայմաններ ստեղծելով մասնավոր ոլորտիտնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման նպատակովԱյս  մոտեցումն էորդեգրել Եվրոպական միության և  ՀՀ  կառավարության կողմից իրականացվող տարածքայինզարգացման պիլոտային ծրագիրըորի շրջանակներում արդեն արձանագրել ենք  դրականարդյունքներ  ՏՏ  ոլորտում»,- նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարությունը կարևորում է մարզերիհամաչափ  զարգացումը:Այս  ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Շիրակի  մարզում բրդիարժեշղթայի  զարգացմանըգործող և նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակությանբարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծմանըԾրագրի շրջանակներում Ամասիայումկհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ նոր աշխատատեղերի ստեղծմամբԾրագիրըկնպաստի նաև  ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղիֆերմերներին»,- ասաց  ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար  Սուրեն  Պապիկյանը՝  հույս հայտնելով, որ գործընկեր կազմակերպությունների և  Եվրամիության հետ  հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացումը, և այս ծրագիրը  հիմք կհանդիսանա  հանրապետությունում ոչխարաբուծության և գորգագործության զարգացման համար:

«Ամասիա  համայնքում բրդի վերամշակման գործարանի գործարկումը տարածաշրջանումտնտեսական զարգացման նոր հնարավորություններ  է ստեղծումՓոքր  ու  միջին բիզնեսիմրցունակության բարձրացման և նոր  ստեղծվող աշխատատեղերի  շնորհիվ մարզումմրցունակության բարձրացման և  նոր  ստեղծվող աշխատատեղերի շնորհիվ կկրճատվի  աղքատության և  միգրացիայի ցուցանիշըԾրագիրը լավ հնարավորություն է ստեղծում նաևմարզում գործող փոքր  ու միջին ձեռնարկությունների համար:  Ծրագրի արդյունքում մարզումկստեղծվի 60  և ավելի նոր  աշխատատեղ»,-իր խոսքում նշեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար  Վարդուհի Դադունցը։

Բացման պաշտոնական մասին հետևեց ծրագրի ներկայացումը՝ բրդի արժեշղթայի բաղադրիչների ինտերակտիվ ցուցադրության միջոցով։

 

Արմենուհի Մխոյան

loading...
Սերժ Սարգսյանն իր տեղում է. Շարմազանով Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել «Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով» Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста Գ. Ծառուկյանը դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները ԿԳՆ-ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել,... Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի... Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մար... Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստա... Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտա... Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառո... Ծառուկյանը մտահոգված է ո՛չ միայն տնտեսության զարգա... Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հ... Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմ... Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու ... Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությո... Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությու... Սեփական արտադրանքը միջազգային շուկայում մրցակցային... «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարաննե... ՀՀ տնտեսությունը թևակոխում է ժամանակակից աշխարհում... Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ըն... Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակե... Ծառուկյանի նախաձեռնությունը որպես ՀՀ տնտեսական զար... Տենտեսական հեղափոխության ժամանակը։ Պետական մտածողո...
website by Sargssyan