«Հեղափոխություն» նաև ֆուտբոլո՞ւմ

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկայում կայանալիք ընկերական խաղերին ընդառաջ հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների: Նշենք, որ մայիսի 29-ին Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Հրավիրված մարզիկների ցանկում կան նոր անուններ. ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկո, «Ռոստովի» եզրային պաշտպան Խորեն Բայրամյան, շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըր, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայան, բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագան: Ազգային հավաքական է հրավիրվել նաև Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նկատենք, որ մինչ այս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ թե՛ Յուրա Մովսիսյանը և թե՛ հավաքականում հանդես եկած մի քանի այլ ֆուտբոլիստներ այլևս չեն խաղալու հավաքականում։

Երկրպագուների FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը, անդրադառնալով թեմային, Past.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Թե՛ երեք տարի առաջ և թե՛ մինչ օրս մենք հետևողական ենք եղել, որպեսզի այն ֆուտբոլիստները, ովքեր լավ մարզավիճակում են և կարող են օգնել հավաքականին, հրավիրվեն ազգային հավաքական: Խոսքը թե՛ Յուրա Մովսիսյանի և թե՛ մյուս տղաների մասին է: Բայց, ցավոք, դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Յուրա Մովսիսյանը դեռ իր լավագույն որակները չի դրսևորել և արդյունավետ ֆուտբոլ չի խաղում: Բայց, ամեն դեպքում, նրան հավաքական հրավիրելը շատ դրական եմ գնահատում: Բացի այդ, Յուրա Մովսիսյանը մարզադաշտում ոչ միայն գոլային որակներով, այլև «խարակտեր»-ով և կամք դրսևորելով է աչքի ընկնում: Կարծում եմ՝ նրան հրավիրելը նոր լիցքեր կհաղորդի հավաքականին»:

Դիտարկմանը, թե Հայաստանում առկա քաղաքական իրադրությունը կարո՞ղ էր անդրադառնալ նաև նման որոշման վրա, Սերգեյ Ջանջոյանը պատասխանեց. «Հավաքական գալուց առաջ, դեռևս մինչև հեղափոխությունը, Վարդան Մինասյանը երաշխիքներ էր ստացել առ այն, որ ցանկության դեպքում կարող է ազգային հավաքական կանչել Յուրա Մովսիսյանին: Բայց նաև ավելացրել էր՝ դա կլինի այն ժամանակ, երբ Յ. Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի և լավ խաղեր կանցկացնի: Հիմա, կարծես, այդպես չէ: Նոր ակումբում («Յուրգորդեն» (Շվեդիա)) Յուրա Մովսիսյանը դեռ գոլի հեղինակ չի դարձել: Այո, ինչ-որ չափով այս հրավերը կարելի է կապել Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ»:

FAF շարժման հիմնադիր անդամը հայկական ֆուտբոլում ևս ազատականացում է ակնկալում: «Կան ֆուտբոլիստներ, ովքեր տարիների ընթացքում եղել են «սև ցուցակում» և ինչ-ինչ պատճառներով չեն հրավիրվել հավաքական: Կարծում եմ՝ այս հատվածում հավաքականին միանալու առումով նրանց դեպքում ևս խոչընդոտներ չեն լինի: Հուսով եմ, նույնը կլինի նաև այն ֆուտբոլիստների դեպքում, որոնց երկրպագուները կցանկանան տեսնել հավաքականում: Կոնկրետ այս նոր ցանկի նորեկները մեր ուժեղագույններն են, ովքեր կարող են այս շրջափուլում համալրել հավաքականն ու ուժեղացնել մեր թիմը: Թեև մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն հանգամանքին, որ բոլորը կընդունեն հրավերը: Չեմ կարծում, որ բոլոր նշված մարզիկները կժամանեն հավաքական: Եթե ներկայացված բոլոր մարզիկները լինեն հավաքականում, ապա ուժեղ հավաքական կունենանք»,-նշեց նա:

Սերգեյ Ջանջոյանը նկատեց՝ յուրաքանչյուր նոր ֆուտբոլիստի գալով երկրպագուների շրջանում հետաքրքրությունն ավելանում է. «Արդյունքում մարզադաշտում նաև շատ երկրպագուներ են լինում: Իսկ մենք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, հզոր աջակցություն ենք ցուցաբերելու հավաքականին»: Իսկ թե առհասարակ ի՞նչ քայլեր են պետք հավաքականին ներկա իրավիճակից դուրս բերելու համար, մեր զրուցակիցը նշեց. «Հավաքականի խաղը մտահոգիչ է, կարելի է ասել՝ շատ անհանգստացնող: Մարզչի փոփոխություն եղավ: Մի քիչ վստահ չեմ, որ մարզչի փոփոխությամբ և ֆուտբոլիստների ավելացմամբ հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք ցույց տալ, բայց եթե բոլոր նշված ֆուտբոլիստները գան հավաքական, մենք որոշ վերապահումներով կունենանք հզորագույն կազմ: Այդ պարագայում կարող ենք նաև դրական արդյունք ակնկալել»:

Աննա Բադալյան

loading...
Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագործելու գործնական քայլեր է անում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մինսկում քննարկելու են թիկունքային ապահովման հարցեր Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն թանկացել է մոտ 2,9 դրամով Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը դեռ նվազում է. սպասվում է անձրեւ, անգամ կարկուտ Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնական հարթություն տեղափոխվեն երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը Մբապեն ԱԱ-2018-ից ստացած ամբողջ պարգեւավճարը կտրամադրի բարեգործության Չինաստանը նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ մտադրության պատճառով հայց է ներկայացրել ԱՀԿ Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստանում էր ԲՀԿ-ի հետ գործակցության եզրեր նախանշելու նպատակով Հուլիսի 13-15-ը Երեւանում ծնվել է 164 երեխա Առաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են
Ամենաընթերցված
Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնակ... Հումանիստական ջրոցի` ըստ Ռուբեն Մելիքյանի. Ջրումը ... Ժամանակն է ճշմարտությունը տեսնելու, «փրփուրներից չ... Որոշ ուժեր ջանք չեն խնայում միջադեպը քաղաքականացնե... Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անթ... Քաղաքական շահ հետապնդողները՝ կոտրած տաշտակի առջև Քայլեր , որոնք լուրջ ներդրումների աղբյուր կարող են... Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է ապրանքաշրջանառո... Արտերկրյա ներդրումները տնտեսության զարգացման գրավա... Ինչու՞ է որոշ «թայֆաբազների» համար սահմռկեցուցիչ ա... Այլոց անուններով քողարկվելու ժամանակը անցել է... Ուղղորդված լրատվամիջոցները լռում են տարիներ շարուն... Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառ... Ի՞նչպես է համարձակվում խոսել արդարությունից, երբ «... Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հ... Տիկնա՛յք և Պարոնա՛յք, մի՛ մոռացեք, որ մի օր էլ ԱԱԾ... «Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ա սկս... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ
website by Sargssyan