Նիկոլ Փաշինյանի օգնությունը Պուտինին , Սոչիի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը երեկ ժամանել է Սոչի, որտեղ տեղի է ունենալու Եվրասիական միության ղեկավարների վեհաժողովը: Նա առանձին հանդիպում է ունենալու նաեւ Պուտինի հետ:

Հանդիպման նախօրեին Պուտինը «նվեր» էր մատուցել Հայաստանին, տխրահռչակ Լեոնտեւի ներողության տեսքով: Լեոնտեւը ԿՊ-ի ռադիոյով երկու անգամ վիրավորական արտահայտություններ էր արել Հայաստանի հասցեին, մասնավորապես հայտարարելով, որ հայերը ոտքով-գլխով պարտական են Ռուսաստանին:

Ընդհանրապես, այս թեզը մոդայիկ է ռուսական քաղաքական-վերլուծական շրջանակներում, եւ հատկապես շատ է քարոզվում այն ժամանակաշրջաններում, երբ Հայաստանում տեղի են ունենում որոշ «անցանկալի» իրադարձություններ՝ քաղաքացիական շարժումներ, Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը եւ այլն:

Թավշյա հեղափոխությունը բացառություն չէր, եւ ռուսական անթիվ-անհամար հեռուստահաղորդումների ժամանակ հայտարարվում էր, որ հայերն առանց Ռուսաստանի կորած են, որ «փախչելու տեղ չունեն»:

Այս ֆոնին, Կրեմլը պահպանում էր լոյալություն չմիջամտելու խոստումով, միեւնույն ժամանակ պաշտոնական Մոսկվան այդպիսով փորձում էր պահել իր դեմքը եւ համակրանք ձեւավորել հայերի մոտ, որը վերացել էր ապրիլյան պատերազմից հետո:

Նիկոլ Փաշինյանը, ժամանակին խոսելով Ռուսաստանի հետ հարաբերության մասին, ասում էր, որ պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի հետ հարաբերություններում իր խնդիրներում, նկատի ունենալով այն, որ Մոսկվան իր քաղաքականությամբ վարկաբեկվում է Հայաստանում, եւ նրան պետք է բացատրել շատ բան՝ այդ վիճակից դուրս գալու համար:

Իհարկե դժվար է ենթադրել, թե Ռուսաստանում չէին հասկանում, թե ինչ են անում Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն ու Պուտինը ներկայում իսկապես օգնության կարիք ունեն, նկատի առնելով թավշյա հեղափոխությունից հետո հայկական մոդելի ունիվերսալությունը մասնավորապես եվրասիական տարածությունում:

Իր երդմնակալության օրը Պուտինն անսպասելի հայտարարություն էր արել. «Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է մարդկանց, խանգարում լիարժեք բացվելուն»:

Համահո՞ւնչ է հայկական շարժման գաղափարներին: Սա շատերը գնահատեցին որպես հայկական իրադարձությունների ուղիղ ազդեցություն, եւ դա հեռու չէ ճշմարտությունից: Հնարավոր է՝ Պուտինը պարզապես ռուսական հասարակության աճող դժգոհությունը «հանգստացնելու» համար է սա ասում, միեւնույն ժամանակ՝ չի բացառվում, որ դա լինի անկեղծ հայտարարություն:

Բանն այն է, որ ամերիկյան թիրախային պատժամիջոցները Պուտինի մերձավորների ու օլիգարխների դեմ վերացրել են ռուսական «էլիտաների պայմանագիրը», որով պահպանվում էր ներհամակարգային հավասարակշռությունը: Ներկայում այդ պայմանագիրը չկա, իսկ նորը կարող է լինել միայն հանրության հետ: Սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը կարող է կիսվել սոցիալական համերաշխության հասնելու հայկական փորձով, որը հնարավոր է Ռուսաստանի շանսն է դուրս գալու ներկայիս իրավիճակից:

Շատերն էին Հայաստանում հարց տալիս, թե որն է լինելու Կրեմլի լոյալության «գինը» Հայաստանի համար, այս անգամ ինչ է զիջվելու: Մտահոգությունը տեղին է, առավել եւս հաշվի առնելով նախորդ տասնամյակների փորձը եւ ռուսական վերը նշված արձագանքները թավշյա հեղափոխության ժամանակ:

Հայաստանը չունի վճարելու բան, եւ պարտական էլ չէ Ռուսաստանին: Ավելի ճիշտ, պարտականությունները լինում են փոխադարձ, հայերը լիուլի վճարել են: Եվ եթե հայ-ռուսական «բանավեճը» շարունակվի պարտականության կտրվածքով, հայերը կարող են շատ բան հիշեցնել, ընդհուպ 9-րդ դարից:

Փոխարենը, ներկայում Ռուսաստանին կարելի է հիշեցնել Ղարաբաղը, Նախիջեւանը, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Ռուսաստանը շատ պարտքեր ունի վերադարձնելու:

loading...
Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագործելու գործնական քայլեր է անում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մինսկում քննարկելու են թիկունքային ապահովման հարցեր Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն թանկացել է մոտ 2,9 դրամով Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը դեռ նվազում է. սպասվում է անձրեւ, անգամ կարկուտ Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնական հարթություն տեղափոխվեն երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը Մբապեն ԱԱ-2018-ից ստացած ամբողջ պարգեւավճարը կտրամադրի բարեգործության Չինաստանը նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ մտադրության պատճառով հայց է ներկայացրել ԱՀԿ Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստանում էր ԲՀԿ-ի հետ գործակցության եզրեր նախանշելու նպատակով Հուլիսի 13-15-ը Երեւանում ծնվել է 164 երեխա Առաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են
Ամենաընթերցված
Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնակ... Հումանիստական ջրոցի` ըստ Ռուբեն Մելիքյանի. Ջրումը ... Ժամանակն է ճշմարտությունը տեսնելու, «փրփուրներից չ... Որոշ ուժեր ջանք չեն խնայում միջադեպը քաղաքականացնե... Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անթ... Քաղաքական շահ հետապնդողները՝ կոտրած տաշտակի առջև Քայլեր , որոնք լուրջ ներդրումների աղբյուր կարող են... Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է ապրանքաշրջանառո... Արտերկրյա ներդրումները տնտեսության զարգացման գրավա... Ինչու՞ է որոշ «թայֆաբազների» համար սահմռկեցուցիչ ա... Այլոց անուններով քողարկվելու ժամանակը անցել է... Ուղղորդված լրատվամիջոցները լռում են տարիներ շարուն... Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառ... Ի՞նչպես է համարձակվում խոսել արդարությունից, երբ «... Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հ... Տիկնա՛յք և Պարոնա՛յք, մի՛ մոռացեք, որ մի օր էլ ԱԱԾ... «Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ա սկս... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ
website by Sargssyan