«Մուլտի գրուպ կոնցեռնի» աննախադեպ ներդրումը՝ վերջին երեք տարիների ընթացքում

Արևային համակարգերի, ոսկու և կրիպտովալյուտայի արտադրություն, նոր հյուրանոցային համալիրներ, շինարարության ոլորտ, առևտրի կենտրոններ, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ահռելի ներդրումներ: Նշվածները վերջին մի քանի տարիների ընթացքում «Մուլտի գրուպ կոնցեռնի» կողմից իրականացված ծրագրերի ընդամենը մի մասն են: 

Ցանկը կարելի է ոչ միայն շարունակել, այլև խոսել նոր նախագծերի մասին, որոնք կրկին մեծաքանակ ներդրումների ու նորանոր աշխատատեղերի մասին են վկայում: 
«Մուլտի գրուպ կոնցեռնը»` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տվել է միանգամից մի քանի խոշոր ներդրումային նախագծերի մեկնարկը:

Հայաստանը շուտով կունենա հերթական գերժամանակակից մարզաբազան: Այն կկառուցվի Ծաղկաձորում՝ արդյունքում կկատարվի 70 միլիոն դոլարի ներդրում: Նոր համալիրը նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձևերի համար: Մարզահամալիրում գործելու է հյուրանոցային երկու մասնաշենք: Հյուրանոցային մասնաշենքերը կկարողանան միաժամանակ հյուրընկալել ավելի քան երեք հարյուր մարզիկի: 

«Մուլտի գրուպ կոնցեռնի» շնորհիվ Ծաղկաձորի այցեքարտը համարվող ճոպանուղին նորովի ներկայացավ և ամբողջովին բարենորոգվեց: Ունեցանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող 20, ինչպես նաև նոր գիշերային դահուկուղի, որն էքստրիմի սիրահարների նախընտրելի վայրն է դարձել:

Տուրիզմի ոլորտում կատարված ներդրումները տվել են իրենց ցանկալի արդյունքը և դարձել օրինակ՝ նոր ծրագրերի իրականացման համար. Ջերմուկ քաղաքում աննախադեպ առողջարանային համալիր է կառուցվում, որի ներդրման ծավալը կկազմի 5 մլն դոլար:
Իսկ ահա Աբովյան փողոցում շուտով կհայտնվի աշխարհահռչակ հյուրանոցային այնպիսի ցանց, ինչպիսին «Կեմպինսկին» է: «Կեմպինսկի» 5 աստղանի լյուքս դասի հյուրանոցային համալիրի ներդրումների նախնական ծավալը կգերազանցի 100 միլիոն դոլարը:

Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2015 թվականից մինչ օրս, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Մուլտի գրուպ կոնցեռնն» աննախադեպ ներդրում է կատարել՝ նպաստելով Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանն ու հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը: Տարբեր ոլորտներում կատարված ավելի քան մեկ միլիարդ 200 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Նման ներդրում մինչ օրս և ոչ մի անհատի կամ կազմակերպության կողմից չի կատարվել:

loading...
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագործելու գործնական քայլեր է անում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մինսկում քննարկելու են թիկունքային ապահովման հարցեր Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն թանկացել է մոտ 2,9 դրամով Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը դեռ նվազում է. սպասվում է անձրեւ, անգամ կարկուտ Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնական հարթություն տեղափոխվեն երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը Մբապեն ԱԱ-2018-ից ստացած ամբողջ պարգեւավճարը կտրամադրի բարեգործության Չինաստանը նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ մտադրության պատճառով հայց է ներկայացրել ԱՀԿ Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստանում էր ԲՀԿ-ի հետ գործակցության եզրեր նախանշելու նպատակով Հուլիսի 13-15-ը Երեւանում ծնվել է 164 երեխա Առաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան
Ամենաընթերցված
Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնակ... Հումանիստական ջրոցի` ըստ Ռուբեն Մելիքյանի. Ջրումը ... Ժամանակն է ճշմարտությունը տեսնելու, «փրփուրներից չ... Որոշ ուժեր ջանք չեն խնայում միջադեպը քաղաքականացնե... Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անթ... Քաղաքական շահ հետապնդողները՝ կոտրած տաշտակի առջև Քայլեր , որոնք լուրջ ներդրումների աղբյուր կարող են... Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է ապրանքաշրջանառո... Արտերկրյա ներդրումները տնտեսության զարգացման գրավա... Ինչու՞ է որոշ «թայֆաբազների» համար սահմռկեցուցիչ ա... Այլոց անուններով քողարկվելու ժամանակը անցել է... Ուղղորդված լրատվամիջոցները լռում են տարիներ շարուն... Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառ... Ի՞նչպես է համարձակվում խոսել արդարությունից, երբ «... Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հ... Տիկնա՛յք և Պարոնա՛յք, մի՛ մոռացեք, որ մի օր էլ ԱԱԾ... «Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ա սկս... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ
website by Sargssyan