ՀՀ ռուսական զորքերում տենդերի անցկացմանը միջամտած անձինք պետք է խստագույնս պատժվեն

Միքայել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թերևս արդեն շատերին է հայտնի այն խայտառակ պատմությունը, որը տեղի էր ունեցել ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում, երբ մի խումբ անձնաց կողմից փաստաղթղթեր կեղծելու և Ար-Բե ընկերության անունից կեղծ նամակ ներկայացնելու արդյունքում ռուսական в/ч 2089 զորամասին կարագ մատակարարելու տենդերում հաղթել էր այլ ընկերություն, որը, սակայն, ավելի բարձր գին էր առաջարկել մատակարարվելիք կարագի համար, քան Ար-Բե ընկերությունը։
Այն, որ տենդերների անցկացումը վաղուց ենթարկվում է մութ կանոնների, հայտնի է շատերին։ Հենց միայն «տենդեր» բառը արդեն ինքնին ասոցացվում է ծանոթ-բարեկամ կապերի, կեղծ փաստաթղթերի, անհիմն բարձր գների, կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլնի հետ։
Վերոնշյալ դեպքում գործել էին բոլոր այս մեխանիզմենրը․ շահել էր ընկերություն, որը առաջարկել էր չափազանց բարձր գին կարագի համար, կեղծվել էին փաստաթղթեր, ինչի արդյունքում մատչելի գին առաջարկած Ար-Բե ընկերությունը դուրս էր մնացել մրցույթից, և ողջ այդ պրոցեսը ընթացել էր, մեղմ ասած, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հրամանատար գեներալ Ալեսանդր Միխեևի առնվազն իմացությամբ։
Այս թեման արդեն լուրջ արձագանք էր ստացել լրատվամիջոցներում, այդ թվում ռուսական մամուլում, և սոցցանցերում։ Այժմ հայտնի է դարձել, որ կարագի գնման այս տենդերը չեղյալ է համարվել, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարությունը անուղղակիորեն ընդունել է իր մեղքը։
Սակայն հասկանալի է, որ միայն մեղքը ընդունելով և տենդերը չեղյալ հայտարարելով հարցը չպետք է փակվի, այլ մեղավորները պետք է կրեն օրենքով սահմանված ամենախիստ պատիժը։ Եթե բանը չհասնի համապատասխան անձանց պատժվելուն, ապա դա կնշանակի ամենաթողություն, երբ ցանկացած հանցանք կարելի է կոծկել պարզապես որևէ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելով։ Դա ոչ միայն մեղավորներին ազատում է պատժից, այլ նաև չի տալիս որևէ գործուն երաշխիք, որ նմանատիպ հանցանքները չեն կրկնվի նաև ապագայում նույն անձնաց կողմից։ Ի վերջո, հայտնի փաստ է, որ անպատժելիությունն է մարդկանց դրդում հանցանքները կրկնելուն։
loading...
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ վերականգնվել է ավելի քան 43 մլն դրամ Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Հաատատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Ոստիկանության պետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին 102-րդ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Փանիկի հարակից տարածքում ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ Դավիթ Տոնոյանը Չինաստանի դեսպանի հետ կարևորել է համագործակցության զարգացման ներուժի իրացումը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը հանդիպել է մետալուրգների միության անդամների հետ Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործարանի դեմ բողոքի ակցիան ուղղորդված է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին
Ամենաընթերցված
Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապես դու... «Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ունի Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց նոր տ... Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար անսով... Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնակ... Հումանիստական ջրոցի` ըստ Ռուբեն Մելիքյանի. Ջրումը ... Ժամանակն է ճշմարտությունը տեսնելու, «փրփուրներից չ... Որոշ ուժեր ջանք չեն խնայում միջադեպը քաղաքականացնե... Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անթ... Քաղաքական շահ հետապնդողները՝ կոտրած տաշտակի առջև Քայլեր , որոնք լուրջ ներդրումների աղբյուր կարող են... Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է ապրանքաշրջանառո... Արտերկրյա ներդրումները տնտեսության զարգացման գրավա... Ինչու՞ է որոշ «թայֆաբազների» համար սահմռկեցուցիչ ա... Այլոց անուններով քողարկվելու ժամանակը անցել է... Ուղղորդված լրատվամիջոցները լռում են տարիներ շարուն... Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառ... Ի՞նչպես է համարձակվում խոսել արդարությունից, երբ «... Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հ... Տիկնա՛յք և Պարոնա՛յք, մի՛ մոռացեք, որ մի օր էլ ԱԱԾ...
website by Sargssyan