Ամերիկացի փորձագետների գնահատականը Հայաստանի թավշյա հեղափոխության մասինՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?120375&l=am/

Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա Հայաստանում տեղի ունեցած զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներոմ: Ընդհանուր առմամբ հնչող գնահատականները դրական են, ընդգծվում է շարժման ժողովրդավարական և խաղաղ բնույթի կարևորությունը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արևմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն և կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- նշում է Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին: «Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ և հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար»,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը: Ներքաղաքական տեսանկյունից հայկական թավշյա հեղափոխության հաջողության հիմքում էին ընկած մի շարք կարևոր դրդապատճառներ, ներառյալ ընդդիմության երիտասարդացումն ու սերնդափոխությունը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարումը բռնի սցենարից, երկար տարիներ գործող համակարգի անադյունավետությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: «Անհատները կարևոր են իհարկե, սակայն հաստատությունները ևս չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բազմաթիվ հաստատություններում՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, առկա են արհեստավարժ մասնագետներ, ովքեր տիրապետում են խնդիրներին: Նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը»,- ընդգծում է Ստրոնսկին: «Այս զարգացումները չեն կարող անվերջ տևել, անհրաժեշտ է նոր վարչապետի նշանակում և հավանաբար նոր ընտրությունների անցկացում Սահմանադրության դրույթների պահպանմամբ», - ասում է դեսպան Կազլյարիչը: «Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժականը և իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը»,- նշում է Մարկ Բեհրենթը՝ Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենը: Այս զարգացումներն անկասկած կարևոր են նաև երկրի ապագա արտաքին քաղաքականության համար: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է այս զարգացումների բացարձակ ներքաղաքական բնույթն ու բացառել Հայաստանի հետագա արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը: Փորձագետներն արձանագրում են, որ խոշոր տերությունների արձագանքներն այս առումով հիմնականում եղել են չեզոք: «Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014 թվականի ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձևավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքևից է մղվել վերև և կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-ընդգծում է Ստրոնսկին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգությունից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտույունը, կհաջողվի որդեգրել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն, թեև լինելով ռուսաստանամետ, հնարավություն կունենա ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարևաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- նշում է Բեհրենթը: Այս պահին Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները վկայում են Երևանի նոր իշխանությունների հետ խոշոր տերությունների համագործակցության պատրաստակամության մասին, որոնք սպասում են այնտեղ ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծմանը: Գալիք իշխանությունների որդեգրած քաղաքականությունից է կախված, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ: Նյութի աղբյուրը ` Newsbook.am

loading...
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում երեք մարզիկ լրացրել է սպորտի վարպետի նորման Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար է նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի հետ սահմանում Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Ամասիայում ազդարարվեց «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Հայաստանում Եվրամիության դեսպան․ «Կօգնենք հույսը հասցնել իրականության» Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին պատժամիջոցների օգնությամբ ընտրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ Հրդեհ է բռնկվել երեւանյան ավտոտնակում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ զինատեսակների շարքը կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով Մերկելին դատի են տվել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Ազգային դիսկուրսի դուալիզմն ու անհանդուրժողականության բումը
Ամենաընթերցված
Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իրենց ի... «Արարատ» ցեմենտի գործարանի աշխատակիցներին մոլորութ... Բողոքի ակցիան հրահրողները կոտրված տաշտակի առաջ են ... Երբ մենք միասնական ենք և համախմբված` հաղթում ենք. ... Քաղաքը փարախ չի, որտեղ կարելի ա ցանկացած հատված մե... Գագիկ Ծառուկյանի ներկայությունը ԱԺ նիստին վկայում ... Վերջին զարկը կապիտուլացրեց ողջ համակարգը Ստոր «տակտիկական» քայլ՝ ի վնաս համաժողովրդական շար... Երևանաբնակ զինծառայողների ծնողներին ճանապարհում են... Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այ... Գաղտնի լսում . Հրապարակում հերթապահող 2 ոստիկաններ... Պետք է կանխել բախումները Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շ... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... «Մուլտի գրուպ» կոնցեռնի նոր նախագիծը փոխում է տնտե... Գագիկ Ծառուկյանի ջանքերով ՀՀ տնտեսությունում գործա... Ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի առաջիկա 2 տարում կրիպտո... Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջ...
website by Sargssyan