Պետք է կանխել բախումները

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ցավոք, բանակցությունները չստացվեցին:

Այս իրավիճակի հետ կապված կցանկանայի ներկայացնել իմ անձնական տեսակետը:

Նախ, պետք է նշել, որ՝
- բոլորը մեր հայրենակիցներն են.
- քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների միասնական ոգին չի կարելի կոտրել: Այս նույն ոգին է, որ պատերազմի ժամանակ մեզ առավելություն է տալիս և հաղթանակի մեծ հնարավորություն.
- այս կոնֆլիկտի արդյունքում պետք է հաղթողը լինի մեր երկիրը.
- հարկադրանք/ուժ կիրառելու մենաշնորհը պատկանում է պետությանը, որը կիրառելիս պետությունը կաշկանդված է մի շարք սահմանադրական և միջազգային սկզբունքներով (համաչափության, անհրաժեշտության և այլն).
- հավաքների ժամանակ, առաջ կամ հետո արձանագրվել են բռնության դեպքեր, ինչպես քաղաքացիների (այդ թվում՝ սադրիչների), այնպես էլ ոստիկանների կողմից:

Հավաքների ազատության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունք է։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է պետության պոզիտիվ պարտականությունը ապահովելու համար հավաքների ազատության իրականացումը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Հետևաբար, նշված հոդվածի ամենակարևոր պայմանը, դա հավաքի խաղաղ լինելն է: Եթե հավաքի կազմակերպիչները վերահսկում են իրավիճակը և թույլ չեն տալիս բռնության դեպքեր, որոնք մեծաթիվ բազմության, ինչպես նաև վերջնագրային պահանջների դեպքում շատ դժվար է ապահովել, ապա ոստիկանությունը չպետք է հարկադրանքի միջոց կիրառի:

Պետք է նկատի ունենալ նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Ուստի հավաքների կազմակերպման ժամանակ պետք է խուսափել անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերն անհամաչափ սահմանափակող գործողություններից:

Ստեղծված իրավիճակում խնդիրը կարող է լավագույն ձևով լուծվել երկխոսության ճանապարհով: Որոշ արկածախնդիր հայրենակիցներ միգուցե չեն համաձայնվի ինձ հետ և այս փակուղային իրավիճակում լուծումը կտեսնեն «առաջ» գնալու մեջ, բայց այդ ճանապարհը տանելու է բախումների, դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Կարելի է երկխոսության ճանապարհով հասնել նաև նրան, որ՝
- համընդհանուր բարեփոխումների ծրագիր հաստատվի և իրականացվի,
- այս օրերին ապօրինություն թույլ տված անձինք, այդ թվում՝ սադրանքներ հրահրած անձինք, պատասխանատվության ենթարկվեն:

 
 
loading...
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում երեք մարզիկ լրացրել է սպորտի վարպետի նորման Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար է նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի հետ սահմանում Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Ամասիայում ազդարարվեց «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Հայաստանում Եվրամիության դեսպան․ «Կօգնենք հույսը հասցնել իրականության» Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին պատժամիջոցների օգնությամբ ընտրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ Հրդեհ է բռնկվել երեւանյան ավտոտնակում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ զինատեսակների շարքը կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով Մերկելին դատի են տվել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Ազգային դիսկուրսի դուալիզմն ու անհանդուրժողականության բումը
Ամենաընթերցված
Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իրենց ի... «Արարատ» ցեմենտի գործարանի աշխատակիցներին մոլորութ... Բողոքի ակցիան հրահրողները կոտրված տաշտակի առաջ են ... Երբ մենք միասնական ենք և համախմբված` հաղթում ենք. ... Քաղաքը փարախ չի, որտեղ կարելի ա ցանկացած հատված մե... Գագիկ Ծառուկյանի ներկայությունը ԱԺ նիստին վկայում ... Վերջին զարկը կապիտուլացրեց ողջ համակարգը Ստոր «տակտիկական» քայլ՝ ի վնաս համաժողովրդական շար... Երևանաբնակ զինծառայողների ծնողներին ճանապարհում են... Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այ... Գաղտնի լսում . Հրապարակում հերթապահող 2 ոստիկաններ... Պետք է կանխել բախումները Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շ... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... «Մուլտի գրուպ» կոնցեռնի նոր նախագիծը փոխում է տնտե... Գագիկ Ծառուկյանի ջանքերով ՀՀ տնտեսությունում գործա... Ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի առաջիկա 2 տարում կրիպտո... Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջ...
website by Sargssyan