Ծեծկռտուք-դանակահարություն Երեւանի կենտրոնում. 21-ամյա 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 31-ին, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի ձախ ազդրի կողային մակերեսի բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ եւ «ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Էդիկ Ա.-ն, եւ Երեւան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամա Արտակ Ա.-ն: 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն այս պահին կատարվածի մասին տեղեկություններ տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:40-ի սահմաններում Զաքյան եւ Խորենացու փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ ոմն Վանուշ, Արմեն եւ նշված անձանց հետ 3-րդ անծանոթ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ հիվանդանոց տեղափոխվածները սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են ստացել:

Կենտրոնական բաժնի ոստիկանները պարզել են, որ Արմենը հանդիսանում է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 16-ամյա Արմեն Կ.-ն, ով սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ Վանուշը, ով Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ է՝ Արմեն Կ.-ի եղբայրն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն եւ Վանուշ Կ.-երին հայտնաբերելու, ինչպես նաեւ 3-րդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

loading...
Արդրբեջանը շարունակում է մոտենալ սահմանին. նոր տեսանյութ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր . Էջմիածնում հարձակվել են հաղթանակը տոնող քաղաքացիների վրա. Դեպքը ավարտվել է ողբերգությամբ... Ադրբեջանում հիստերիա է . Տեսեք թե ինչպես են արձագանքել Սերժ Սարգսյանի պաշտոնաթողմանը ՍԱ տեսնել է պետք. ինչպես ոստիկանները ընդունեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տեսեք, թե ինչ մեսիջ ուղարկեց Մոսկվան Սերժ Սարգսյանին , Կարեն Կարապետյանին ու հայ հասարակությանը Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը. Ինչ անակնկալ է նա պատրաստել Նիկոլի համար Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի ճակատագիրը. Ինչ է լինելու նրա հետ Սերգեյ Դանիելյանի հումորը, կապված ոստիկանների հետ, պայթեցրել է համացանցը... Ռեժիմը ընկել է, հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը հայ ժողովրդին (տեսանյութ) Գարիկ Մարտիրոսյանը` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին Սերժ Սարգսյանի նկարն ու կենսագրությունը հեռացվել է պաշտոնական կայքից (լուսանկար) Ցավալի լուր հանրապետության հրապարակից. մեկ ցուցարար է մահացել
Ամենաընթերցված
Պետք է կանխել բախումները Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շ... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլ է կատարում Հայաստա... «Մուլտի գրուպ» կոնցեռնի նոր նախագիծը փոխում է տնտե... Գագիկ Ծառուկյանի ջանքերով ՀՀ տնտեսությունում գործա... Ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի առաջիկա 2 տարում կրիպտո... Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջ... Ակնկալում ենք մեր համաքաղաքացիների և մասնավորապես ... Զարուհու երկակի ստանդարտների հերթական դրսևորումը Տենդերի հարցով զբաղվում են պատկան մարմիննրեը , սակ... Կեղծ տենդերի պատմությանը օպերատիվորեն չարձագանքելո... Հայաստանը նույնպես շահագրգռված պետք է լինի մեղավոր... Կեղծված տենդերի բացահայտումը՝ օդից կախված Ինչու՞ չեն շտապում հերքել տենդերի կեղծման՝ իրենց ո... Խայտառակ միջադեպը բացահայտվել է , բայց մեղավորները... Կեղծված տենդերի թեման շարունակելու է մնալ լրատվամի... Պետական գումարներ հափշտակածները պետք է պատժվեն օրե... Տենդերի կասեցումը շատ չնչին պատիժ է՝ սահմանապահ զո...
website by Sargssyan